Ինչու են մարդիկ փակվել տըներում։
— Մի Դև է, ասին, լույս ընկել ճամփում,
Ով անց է կենում, բըռնում է լափում.
Մարդիկ էլ փակված, քաղաքից, գյուղից 20
Էլ դուրս չեն գալի նըրա երկյուղից։
— Մի Դևն ինչ է՝ որ խըղճացնի էսքան,
Ասավ զարմանքով էն մանուկ հըսկան[1]
Ու ելավ գընաց։ Գընաց անհեթեթ
Մի կըռիվ մըտավ դաժան Դևի հետ,
Բըռնեց հըրեշին, պատռեց մեջտեղից,
Երկիրն ազատեց սովից, երկյուղից,
Իրեն անունն էլ էն օրից ի վեր
Մընաց ու մընաց միշտ Առյուծ-Մըհեր]։
3
Առյուծ֊Մըհերը առյուծի նըման[2] 30
Սասմա սարերում նըստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ախ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,[3]
էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսեց մըտածել Առյուծ֊Մըհերը.[4]
— Հասել են կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին ես կերթամ գերի․․․
Կանցնի ծուխի պես փառքը Մըհերի.
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսա՛փ, և՛ ահ, 40
Իմ անտեր ու որը աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաշ ու դև․․․
Մի ժառանգ չունիմ՝ իմ անցման ետև