— Պետք է ըսպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին.
[Թե չէ սա մի օր՝ եթե մեծանա,[1]
Եկել է (այնժամ) վայը (մեզ) տարել]։
— Թագավոր, ասին, դու էսքան հըզոր[2] 100
Թըրիդ տակին է ողջ Սասունն այսօր,
Ինչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դուք գիտեք, ասավ Մսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
էս օրը վըկա,
Սըրանից կըգա։
6
էս որ պատահեց մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ երեք տարեկան։
Մանուկ եմ ասում, բայց այնքան ուժեղ, 110
Որ նրա համար թե մարդ— թե մըժեղ։
Քաջերը մի օր գուրզ էին խաղում.
Դավիթը գընաց կանգնեց մեջտեղում,
—Տո՛, դենը կորի, ա՛յ լակոտ, ասին,
Գուրզը կըդիպչի ճակատիդ կիսին,
Ջարդ ու բուրդ կանի,
Կըտա-կըսպանի։
Թե նրան ասած թե էն լեռ քարին,
Տեղից չշարժվեց ինչ արին-չարին։
Բըռնեց ու էնպես ուժով շըպըրտեց, 120
Քառսուն աժդահա փահլևան ջարդեց,
էն օրը խաղի, խընդության տեղակ[3]
Լաց ու կոծն ընկավ ողջ Սասմա քաղաք։
Օհանը մյուս օր վեր կացավ լուսին,
↑97-98 Թե չէ սա մի օր հասակ է առել, Եկել է վայը Մելիքին տարել