Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վեր կացավ, Դավթին թող արավ քընած,
Դուռը կողպեքով փակեց երեսին,
Բանալին առավ, իր բանին գընաց։
Հըսկա Դավիթն էր. երբ քունը առավ,[1]
Օրվա մի ժամին զարթնեց իր քընից,
Դուռը իր շեմքով տեղահան արավ,[2]
130 Մի կողմը դըրավ, դուրս եկավ տանից։
Դուրս եկավ— կանչեց քաղքի երեխանց.
— Տըղերք ջան, եկեք ծառ հեծնենք, ասաց։[3]
Հավաքեց, տարավ
Ու ձեռը գըցեց.[4]
Բերավ կըռացրեց կատարը հողին,
Երեխանց շարքով նըստեցրեց ճյուղին,
Հենց որ նստեցին, բաց թողեց ծառը,
Ահագին թափով փախավ կատարը,[5]
Ու առ հա՛ կըտաս, ամեն մի տղա,
140 Թըռավ մի փողոց, մի կըտեր վըրա,[6]
Դիպավ մի պատի, ընկավ մի քարի,[7]
էսօր ես մեռել, թե անցյալի տարի...
Ինքը ծափ տըվավ, թավալվեց հողում,[8]
Գըլոր էր գալիս, խընդում, ծիծաղում],
էսպես իր խելքով հանաք էր անում[9]

  1. 127 [Շատ] Դավիթն էր. շատ քընեց թե քիչ,
  2. 129 Դուռը իր շեմքով պոկեց < . . . >
  3. 132-133 [—Տըղերք ջան, եկեք ծառ հեծնենք, ասավ]։
    Քաղքի երեխանց հավաքեց մի օր,
  4. 134 ա Տարավ մի բարդի բըռնեց ահագին,
    բ [Ու] տարավ այգի <. . . >
  5. 138ա Ահագին թափով գընաց կատարը
    բ Ահագին թափով ցընցեց կատարը
  6. 140 Մի փողոց [ընկավ], մի կըտեր վըրա,
  7. 141 ա [Որը] մի պատի, [որը] մի քարի,
    բ Դիպավ մի պատի, դիպավ մի քարի,
  8. 143 Ինքն էլ ծափ տըվավ, թավալվեց հողում,
  9. 145 ա [Իբրև] թե հանաք արավ [իր խելքով].
    բ Իբրև թե շատ լավ
    Մի հանաք արավ։
    գ [Իբրև] իի խելքով հանաք էր անում։