Հասակն ասես, շիտակ, Դավի՛թ, վեր է վազել դրախտում նոճին,[1]
Ծըծերն ասես, ջուխտակ, Դավիթ, զանգակներ են ծոցի միջին,
Աչքերն ասես, սև են, ծով են, Դավիթ, մեջ կըցոլան աստղ ու արև,[2] 45
Ունքերն ասես, սև են, Դավիթ, սև֊սև ամպեր ծովի վերև,[3]
Ճակատն ասես, ճերմակ, Դավիթ, էն նոր ձնած դաշտը սերսուփ,
Ակռեքն ասես, գերմակ, Դավիթ, լույս են տալիս ծիծաղի հետ.[4]
Ծամերն, ասես, ճոխծամ, Դ<ավիթ՝> կրունկն են ծեծում հողին հավսար,[5]
↑42 ա Հասակն ասես, ճոճան, Դավի՛թ, դրախտում տընկած ծառ է դալար, բ Հասակն ասես, շիտակ, Դավի՛թ, դրախտում տընկած ուռի դալար, գ Հասակն ասես, շիտակ, Դավի՛թ, դրախտում տընկած բարդի դալար, դ Հասակն ասես, շիտակ, Դավի՛թ, դրախտում, տընկած սոս<ի> դալար, ե Հասակն ասես, շիտակ, Դավի՛թ, ոնց որ դրախտում կանգնած նոճին,
↑44 ա Աչքերն ասես, ծով են, Դավիթ, մեջ կվառվեն աստղ ու արև. բ Աչքերն ասես, ծով են, Դավիթ, մեջը կերվեն աստղ ու արև. գ Աչքերն ասես, ծով են, Դավիթ, մեջը լուսին, աստղ ու արև. գ Աչքերն ասես, ծով են, Դավիթ, լիքը լուսին, աստղ ու արև.
↑45—46 Ունքերն ասես, սև են, Դավիթ, սև֊սև ամպեր ծովի վըրեն, Ճակատն ասես, ճերմակ, Դավիթ, նոր ձյուն եկած դաշտի նման.
↑47 ա Ակռեքն ասես, գերմակ, Դավիթ, լուս են < 2 անընթ. > ցոլքում. բ Ակռեքն ասես, գերմակ, Դավիթ, մարգարտի շարքեր են սուրբ.
↑48 ա Ծամերն ասես, ճոխծամ, Դավիթ, կրունկ են ծեծում սև օձի պես, բ Ծամերն ասես, ճոխծամ, Դավիթ, կրունկ են ծեծում սև օձի նման,