Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեռու ճամփորդ եմ, (սոված եմ, մի կտոր) հաց չունե՞ք, մի կտոր հաց տաք ուտեմ, էլ ետ ճամփես գնամ։

Մաճկալն ասավ, ինչպես չունենք, 12 գութանավորի մի շաբաթվա հաց ունենք, հրեն գետի ափին էն ծառի տակ, գնա կուշտ հաց կեր, էլ ետ քու ճամփեն գնա։

Դավիթ գնաց հացի վրա ընկավ, 12 գութանավորի մի շաբաթվա հացը ամբողջ կերավ, փշրանք չթողեց։ (Փրթուհ չըթողեց, մանանա չըթողեց)։

Գութանավորներն եկան տեսան զադ չըկա, բոլորը կերել [պըրծ<ել>] վերջացրել է։

— Այ ճամփորդ, ասին, դու մեր հացը բոլորը կերար, մենք էստեղ անոթի [ինչ] ո՞նց պետք է մի շաբաթ գութան վարենք (ետևներիցս էլ հաց բերող չըկա) —

Տուն էլ ղրկենք իմացնենք— չեն հավատա, ասենք մենք կես օրումը կերանք[1] — չեն հավատալ, ասենք մի ճամփորդ, ղոնախ կերավ[2]— չեն հավատալ, ասենք գոմեշը կերավ[3] — չեն հավատալ— մենք ի՞նչ անենք։

Դավիթն ասավ.

— Տղերք, որ էդպես է, ես ձեր մեղքի տակն ընկա, դուք էստեղ մի քիչ նստեցեք, ես վեր կենամ հիմի ձեր մի շաբաթվան վարը մի ժամում անեմ, իրիկունը գնացեք ձեր հացին հասեք, որ անոթի չըմնաք։

Ինչքա՞ն տեղ պիտի վարեք։

Թե՝ էս ամբողջ դաշտը։

Վեր կացավ 12 գութանն էլ կապեց իր ձիու պոչից (դոշից, օրդանգուներից), գնաց եկավ, գնաց եկավ, դաշտը սևացրեց, մնաց մի օրավար։

Գութանավորներն ասին. — էդ քու շնորհքը չի. էդ ձիուդ շնորհքն է։ էս խոսքի վրա Դավիթ նեղացավ, ձիուց իջավ, գութանի զնջիլներ[(բնադեն)] իր ձեռը հավաքեց (իր թևին զարկեց)

  1. մենք ենք կես օրումը կերել—
  2. ղենախ է կերել—
  3. գոմեշն է կերել—