Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՍԵՎԱԳԻՐ ՀԱՏՎԱԾՆԵՐ

<1>

Ու կանգնած են [նրանք] զինավառ
[Եվ գեղեցիկ և ահեղ.
Որպես երկընքից նոր երկիր ոտ դրած աստծո բարկություն
Հրեշտակները և գեղեցիկ և ահեղ և փայլատակում են զենքերը պաղ֊պաղ փայլով սպառնալի] ։
Հայի գիշեր, անքուն գիշեր,
Լի տանջանքով ու մութով.
Հայի գիշեր— անհուն գիշեր,
Լի՜ ահավոր խորհուրդով։
[Գիշերը մութն ու անթափանց [հայի] մեր [վշտի][1] նման ու սարերը որպես դարևոր դարդեր
Ախ, այն գիշերը— մեր սրտի նման[2]
Մեր վշտի տխրության պես անսահման ու սև,
Ու մեր հին մեծ֊մեծ դարդերի նման[3]
Սարերը մռայլ իրարու ետև][4]
[Ախ, այն գիշերը]— այս մեր անսահման[5]
Տխրության պես խոր, ահռելի ու սև[6]
Եվ մեր հին մեծ֊մեծ դարդերի նման
Սարերը կանգնած իրարու ետև[7][8]
Իրարու ետև կանգնած դարերով
Զարկված, զրկված

  1. 1 ա Գիշերը սև ու անթափանց [հայի] մեր տխրության
    բ Գիշերը սև ու անթափանց [հայի] մեր ցա<վի>
  2. [Ախ, այն գիշերը]— հայոց անսահման
  3. Եվ մեր դարավոր դարդերի նման
  4. Սարերը կանգնած իրարու ետև։
  5. Այրող գիշեր, այս մեր անսահման
  6. Տխրության պես խոր, անթափանց ու սև,
  7. ա Սարերը կտրած իրարու ետև,
    բ Սարերը մռայլ իրարու ետև,
  8. Ձախ լուսանցքում՝ «անլույս, անհույս, [լուսավոր] խավարով»։