Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Ու սրահի կես խավարից[1]
Հրացանի երեք փող
Դուրս տնկեցին, բերաններից[2]
Հուրը ժայթքեց սրահից
Կրակ ու ծուխ, աղմուկ-գոռոց
Խառնվեցին իրարու,
Գյուղը ցնցվեց ծայրից ծայր[3]:
Ու կանգնեցին իրենց ահեղ[4]
Գործի վրա արյունոտ
Ոտքից գլուխ զենքում կորած
Երեք ջահել անծանոթ։

Հրացաններն իրենց ձեռին
Կանգնեցին < . . . >
Ու դալկահար ճակատներին
Խնդում էր նոր արշալույս։
Բացվում էր նոր արշալույս —
Չընաշխարհիկ այն տեղի.
< ․ ․ ․> թաքուն հույսը
Սարսափահար ամբոխի
< . . . > անվերջ դարերը անցնում են մեր հոգու երկընքով, որպես մռայլ ամպեր, խուճապ —
Ես ձեզ կըստիպեմ, որ որոտաք, դուք սֆինքսներ, դուք պետք է < . . . >

* * *

Ախ, երնեկ նա սիրով չըլիներ այնքան[5]
Բայց մի քիչ ազատ իր տանջող ցավից —

  1. Ու սրահի կես մութի մեջ
  2. Դուրս տնկեցին սրահից
  3. Գյուղը կանգնեց ծայրից ծայր
  4. Ու դուրս եկան իրենց ահեղ
  5. Ախ, երնեկ նա սիրով չըլիներ այդքան