Ահա տարածվեց լոլոն քըրդական.
Փոշին բարձրացավ սարի ետևից–
——————
Գլուխ տվեք <. . . >
< ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ >
Հեյ դուրս արի, քեշիշ բաբա,
Առաջ արի մեծ բեկին,
[Հեյ չես լսում] դուրս բեր հապա,
Դուրս բեր սիրուն Շողիկին։
<2>
ՀՐԴԵՀԸ
(Առավոտը գյուղում— երգում են—)
Բարի լույս ու զանգեր զարկին
Զընգ զընգալեն անո՜ւշ, անո՜ւշ
Լուս բացվավ ողջ աշխարքին
Ճըղճըղալեն անուշ, անո՜ւշ.
Հորովել հե՜յ.
(Աշխատանքի և զարթման զվարթ ձայներ)
——————
Լո լո, լո լո —
Հայտնվում է քուրդը— ամեն ձայն լռում է —
——————
Հեյ դուրս արի
[Երեք] Հրացաններ, որոտը—
Իրարանցում — դրոշ, կոչ․
«Կովկասցի Լևոնը».
[Իրիկուն] ընկերներն սպանվեցան,
Գյուղը ավերի ու կոտորածի ենթակա,
Իրենց տների բոցերի լուսով
Լուսավորված իրենց դժար ճամփան.
Նրա ետևից գնում է ջարդված ժողովուրդը և նա առաջին արյունլվա դեպի վեր— լեռը— (վերևից)