Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

12—14 Հողի, ջըրի առատ աստված.
       Քե՜զ, որ այսքան բարիք ու փառք՝
       Աշխարքն անծայր, ծովերն անտակ

18—14 տողերի դիմաց, լուսանցքում՝ «35—34»:
51 [Լիս ես արել], փըռել, լըցրել,
18 ա Գընաց կարոտ աչքն աշխարքին,
    բ Մնաց կարոտ աչքն աշխարքին.
19 ա Այնպես էլ թող նըրանք մընան
    բ էնպես էլ թող նըրանք մընան

17—19 տողերի դիմաց, ձախ լուսանցքում՝ «փոխել»։
21 ա Թող փուշ կըտրի եդեմ այգին,
    Թող փուշ կըտրի անթառամ այգին,
    գ Եդեմ այգին կտրի չար փուշ,
22 Մարդիկ դառնան < . . . > ապուշ։
23 ա Կանչեց պառավն և, ո՜վ սարսափ, փոխվեց դըրախտն այն անուշ,
    բ Կանչեց պառավն, և, ո՜վ հըրաշք, փոխվեց դըրախտն այն անուշ,
    գ Կանչեց աղքատն ու, ո՛վ սարսափ, փոխվեց դըրախտն այն անուշ,
    դ Կանչեց մերը, ու, ո՛վ սարսափ, փոխվեց դըրախտն այն անուշ,
25 ա Պահնորդ մարդիկ դարձան արջեր՝ զուրկ նշանից մարդկային,
Պահնորդ մարդիկ արջեր դառան՝զուրկ նշանից մարդկային,
26 Կորցրին և [սիրտ], և [քնքշություն], որ ի ծնե ունեին,

26 տողից նետո՝
[Փախան դաժան ու անհամբույր, փախան, սկսան հոշոտել կոպիտ ու ագահ։]

26 տողից հետո (մեկ այլ ձեռագրում)՝
[Խրտնած փախան ընկերներից, մըտան թավուտները < . . . >