Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նայում է վեր— համրում–դիտում աստղերն, արև ու լուսին,
Ով [կա արդյոք նրանց վըրա], ինչ կա նըրանց երեսին.
Գըտնում է նոր֊նոր երկիրներ տարածության մեջ անսահման[1].
Ջոկում այնտեղ արարածներ— շունչ կենդանի մեզ նըման.
Եվ աշխարհքներ, որ մեռել են վաղուց իրենց ողջ կյանքով[2],
Եվ աշխարհքներ, որ տակավին այրվում են հուր երկունքով,
Եվ հաշվում է ամեն մինը քանի միլիոն տարի կա
Կամ դեռ քանի՜֊քանի՜ միլիոն տարի ունի մինչև մահ.
Ո՜վ [իմանա] ինչ հըրաշքներ կան իր առջև տակավին[3],
Սակայն թողնենք հըրաշքները— գանք, Տեր արքա, քո ցավին․․․
53 Կանչիր թող գան քո տերության մարդիկն ուսյալ ու գիտուն,
55 Այսպես ասին, պատվեր տվավ թագավորը Հուրանի,
56 ա Կանչեց երկրի ամեն ծերից գիտուններին անվանի։
  բ Կանչեց երկրի ամեն ծայրից գիտուններին անվանի։
57 ա — Եկե՛ք, ասավ, ով գիտուններ, բացեք տեսնեմ, ի՞նչ տեսիլք է արդյոք սա,
  բ — Ինձ պատմեցե՛ք, բացեք տեսնեմ, ի՞նչ տեսիլք է արդյոք սա,
  գ — Բացե՛ք, ասավ, ով հըմուտներ, ի՞նչ տեսիլք է արդյոք սա,

  1. Գըտնում է միշտ նոր երկիրներ տարածության մեջ անսահման․
  2. Եվ աշխարհքներ, որ պաղել են վաղուց իրենց կյանքով,
  3. [Եվ] ո՜վ [գիտի], թե ինչ գյուտեր կան իր առջև տակավին,