Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
154—155 Կուզես հիմի նըշան արա, [դու որոշիր] օր կամ ժամ,
Ու հաց մի տար < . . . >, եթե հանկարծ ուշանամ—

155 տողից հետո՝

Պետք Է միայն ամեն ուտելիք վերցնենք, որ հանկարծ չըսովենք։ Թե չէ սոված մարդը կըմոռանա ամեն բան։

159 տողից առաջ, մի այլ սևագիր ինքնագրում.

Ծերունու գնալուց հետո, երբ թագավորը կանչում է իր որդիներին— (խոսելուց առաջ): (Լսվում է նվագածության երգերի ձայնը, ու ծաղկեպսակը գլխին, աղջիկներով շրջապատված հայտնվում է բանաստեղծը— Արեգը)։

160 ա Վաղորդյան երեկոյան ժամերին,
բ Առավոտյան արշալույսի ժամերին,
161 բ Նա կանչում է սարսափից
բ Եվ ժըպտալով կանչում է ինձ
163 ա Լուռ ու խաղաղ անտառներում,
բ Խաղաղ ու լուռ անտառներում,
գ Մութն ու [խաղաղ] անտառներում,
164 < ․ ․ ․ > ու <1 անընթ.> լուսի մեջ այն խորին,
165 ա Նա կանչում է, նա գոռում <է>
բ Շըշուկներով խորհրդավոր
167 Կարկաչահոս ջրերի մոտ,
168 ա Երբ նստած եմ մտասույզ,
բ Եզերքներից < ․ ․ ․ >
գ Երբ թախծում եմ ափերին,
169 ա Խուլ աղմուկով հեռանում է
բ Նա երգելով կանչում է ինձ

170 տողից հետո.

(Սա կբերի— խնդում են վրեն եղբայրներն ու պալատը):

Առաջ գալիս են մյուսները— մեծերը։ Մեծը— իր հարսին— [եթե իմացել եմ ուրիշի հետ— ի՞նչ բերեմ քեզ համար]։