Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լսիր դու ինձ, համառ տղա, այս անմահների գաղտնիքն է։
Օրը արդեն տարաժամել, կախվել արևն իր մըտին,
40 Դրախտի ձայներն հընչում էին երեկոյան մեղեդին,
Եվ երջանիկ այն գիշերի ստվերները անսասան
Ծածկում էին անմահների օթևանը սրբազան։
Ես գընում եմ, կախարդական տեսարաններ նորանոր,
Մեկը մյուսից ըսքանչելի, մեկը մյուսից փառավոր․․․
Բայց ոչ մի տեղ չեմ հանդիպում էլ նրանցից ոչ մեկին,
Անհուն ցավով ու կարոտով տառապում է իմ հոգին։
Ահա կապույտ եթերային երկնանըման ապարանք,
Այստեղ, գուցե, ասում եմ ես, կըհանդիպեն ինձ նըրանք.
Սիրտ եմ առնում, ներս եմ մըտնում— դատարկ ու լուռ ահավոր.
50 [Բարձր ձայնով] ձայն եմ տալի ու հառաչում սրտախոր—
Այնժամ մի ձայն հանկարծ թնդաց— քյավթառ, արի՛ սրան տար..․
Ու մըթնեցին իմ աչքերը, կորավ շուրջըս ինչ որ կար.
Մին էլ տեսա կրկին կանգնած մինարեի [գագաթին].
Դարձյալ կեղտոտ այս քաղաքում, շուրջս ամբոխն < ․ ․ ․ >
Հուր կարոտով < ․ ․ ․ > ամեն տարի էն օրեն
Ոգևորված ցնորքներով՝ դիմում եմ ես մինարեն,
Նրանց [նվիրած] < . . . > իմ երգերը․․․
Թովված ցած են իջնում < ․ ․ ․ > հավքերն երկընից,
Բայց, ա՜խ, չըկա, էլ չի գալիս այն թռչունը հին ծանոթ․