Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

60 Որ ինձ կըրկին առնի տանի այն դրախտը– նրանց մոտ.
Եվ իջնում եմ ես հուսահատ ու կարոտից խելագար,
Կուրծքս կոծում, իզուր լալիս, տանջվում < . . . > ու տըկար։
— Ծանր է, ավա՜ղ, խոր հառաչեց և Արեգը կարեկից,
Տեսել եմ ես թագավորներ՝ զրկված գահից ու թագից.
Տեսել եմ շատ հարուստ մարդիկ, կորցըրել են բախտ ու գանձ,
Քո կորուստը մեծ է ողջից ու քո վիշտը գերազանց.
Թամբ շինողն էլ թեև զրկվեց սիրուն, <1 անընթ.> իր կյանքի,
Մահը մերն է, մենք մահինը— այդպես է կարգն աշխարհքի,
Մեռած կնոջ կարող է միշտ փոխարինել ուրիշ կին,
70 Եվ երբ ծընի— մարդու զավակ միշտ խնդում է իր կյանքին–
Բայց ո՞վ կարի վերադարձնել քո կորուստը երկնային,
[Ճշմարիտ են քո տանջանքը]— դարման չըկա քո ցավին.



1 ա Առաջ գնաց կըտրեց ճամփեն,
բ Առաջ անցավ կըտրեց ճամփեն,
2—3 Տեսըդ բարով, վեհ պաշտոնյա, հյուր առ գիշերս,
Պանդուխտ մարդ եմ, նոր եմ եկել, ծանոթ չունեմ այս քաղքում.
8—10 Երբ իրիկունն հաց նստեցին տանտերն ու հյուրն իր օտար,
Երգիչն այսպես խոսք բաց արավ ու հարց տվեց սիրաբար.
— Պատմիր լսենք, ո՛վ բարեկամ, շատ աշխարհք ես դու տեսել,
12 — Շատ աշխարհք եմ ես ման եկել, խոսաց Շնորհքն ու ասաց,
14—15 Բայց ինչ այսօր աչքով տեսա ես քեզանից այս քաղքում,
Այդպես զարմանք բան չեմ տեսել ես բազմափորձ իմ