Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
17 ա Չէի գիտում թե ութ գնամ անծանոթ տեղ– ես մենակ,
բ Չգիտեի, թե ուր գնամ՝ պանդուխտ, անօգ ու մենակ,

17 տողի դիմաց, աջ լուսանցքում՝

Ու ծըփում էր անհամար ամբոխը անտառի նման։
18 ա Եվ դու հանկարծ երևացիր՝ ուրախ, զվարթ ու պայծառ։
բ Եվ դու հանկարծ երևացիր՝ դեմքդ զվարթ ու պայծառ։
գ Դու եկար, ամբոխը քեզ ճամփա բացեց։
19—25 Եվ խնդալով, ուրախ֊ուրախ վե՜ր մինարեն բարձրացար–
Երգդ նույնպես ուրախ֊զվարթ՝ լի գերբնական ավյունով,
Շատ֊շատերի ուշքը գնաց, < . . . > եղան ու ընկան։
Տարված֊թովված ձայներից < . . . >
Պարում Էին գլխիդ շուրջը թռչունները երկընքի —
Բայց իջնելիս լալ սկսեցիր, մազերդ փետտել, քեզ ծեծել,
Այդ տարօրեն քո արարքից ես ապշած եմ մնացել։
26 ա — Հաց կեր, պանդուխտ իմ բարեկամ, խնդրեց երգիչն տխրագին,
բ — Հաց կեր, պանդուխտ իմ բարեկամ, խնդրեց երգիչն Շնորհքին,
27 Էլ անզգույշ մի մոտենար իմ [տարօրեն] գաղտնիքին.

27 տողից հետո՝

[Որի միայն հիշատակը < . ․ . > հանում Է ինձ խելքից․․․
Հաց կեր․․․ և թե բարի ես դու և սիրտ ունես կարեկից.
— Աստված չանի, ես չեմ կարող կտրել հացը մի մարդի,
< . . . > գաղտնիքն իմ սրտի.
Պատմիր մի բան, ինչ ես տեսել < . . . >
Գուցե այնժամ <1 անընթ. >, ինչ տանջում Է ինձ այնքան].


Այս ջնջված հատվածի դիմաց, աջ լուսանցքում. Որ հրապ<արակավ> աշխարհքի առաջ հառաչում Է, լալիս ու լսում իրա հյուրի մասին— Ով իմանա, երևի քո ցանկությունը մի այնպիսի հանցանք Է, որ չի կարելի ասել, և դու ծածուկ ոճրագործ ես։

36 Որ աշխարհքում շինել Է ինձ զարմանքի առարկա.
39 Օրը արդեն տարաժամել, մոտ Էր արևն իր մրտին.
41— 42 Եվ երջանիկ այն գիշերի ստվերները մեղմաշարժ
Ծածկում Էին անմահների օթևանը խաղաղ։

42 տողից հետո՝

[Ես շվարած ապուշ կանգնած միտք եմ անում ինձ <1 անընթ.>