Հեքիաթի արձակ-երգախառն շարադրանք
ՀԱԶԱՐԱՆ ԲԸԼԲՈԻԼ
Հին ժամանակները, երբ դեռ գառն ու գելը միասին էին արածում, երբ գետերը կաթն ու մեղր էին հոսում, արևլուսի կողմերում թագավորում էր․․․ Ալամ թագավորր (որ նստում էր իրեն Հուրան քաղաքում)։
[1]Էն երկնքի [պայծառ] արեգակի նման Ալամ թագավորը, որ իր լույսն ու ջերմությունը հավասար[2] տարածում է աշխարհքի[3] վրա, էն գարունքվա անձրևի նման Ալամ թագավորը[4], որ երկնքից լիառատ թափվում է ամենքի վրա, ամենքին էլ զովացնում ու լիացնում անխտիր[5]։
Էսպես թագավորեց երկար ժամանակ։
Երբ որ ծերացավ, տեսավ[6] մի ոտը արդեն գերեզմանումն է, միտք արավ մի էնպես բան շինի, որ քանի կենդանի է[7], իրեն համար օրհնանքատեղ լինի ու մխիթարանք, մահից հետո՝ ողորմատեղ ու բարի հիշատակ[8]։
Ու օխտը ճամփի բերանում շինեց Անթառամ այգին։
Անթառամ այգի մի՛ ասիլ՝ անմահական դրախտ ասա. լիքը զրնգան աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարգունի հոտավետ ծաղիկներով, ամեն տեսակ երեներով ու նախշուն երգող հավքերով։ [էն դրախտից էլ ծառ բերել տվեց,
- ↑ Էն երկնքի պայծառ արևի նման անխտիր ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր նա, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար [առատորեն] թափվում էր նրա բարությունը։
- ↑ անխտիր
- ↑ ամենքի
- ↑ նման էր նա
- ↑ հավասար
- ↑ Երբ որ տեսավ ծերացել է
- ↑ կենդանության օրով
- ↑ մահից հետո էլ ողորմատեղ ու բարի հիշատակ մնա աշխարհքի երեսին։