Ամբողջ տարին տքնում, ջանում, մի թամբ է միայն նա շինում.
Հազար-հազար փող է ծախսում, գոհարներով զարդարում.
Տարվա վերջին, երբ ծախում է իր վաստակը թանկագին.
Ետ է կանչում գնող մարդուն, մուրճը առնում ահագին,[1] 5
Թամբը ջարդում— ջուր է շինում, [փշրում] ջանքը ողջ տարվան,[2]
Ապուշ կտրած [իր] մուշտարու փողը տալիս ետ իրան։[3]
Գնա, առաջ դեռ իմացիր գաղտնիքն որն է վարպետի,
Ապա արի— իմը կասեմ, Երբ իմանաս նորա գաղտնին։
↑4 Ետ է կանչում գնող մարդուն, թամբը առնում է կրկին,
↑5 Թամբը առնում, մուրճը առնում և խոլական բարկությամբ <...> փշրում ջանքը ողջ տարվան,
↑6—7 Ու ապշած իր մուշտարու փողը տալիս ետ իրան։ Գնա, առաջ դեռ իմացիր նրա գաղտնին որն է,