{{Poemx||<poem>Գընա՛ց՝ կարոտ, աչքն աշխարհքին, Նըրանք էլ թող իրենց կյանքից[1] Կարոտ գընան լիքն աշխարհքից[2]. Դրախտ այգին կըտրի չոր փուշ, Իրենք՝ գազան չար ու ապուշ։[3]
Կանչում են թե չէ՝ աստծու հրամանով [փուշ ու տատասկ է կտրում] Անթառամ այգին, ծառը մացառ է կտրում, վարդը՝ փուշ, իսկ պահապան մարդիկ՝ գազաններ, ու մռմռալով ընկնում են մացառուտները։
Գույժը գնում է հասնում Ալամ թագավորին։ Զարհուրում է ծերունի Ալամ թագավորը իր ոսկե գահի վրա։
Հրաման է հանում, կանչում, հավաքում իր տերության աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց։
Ասում է․
— Ձեզանից ո՞վ է տեսել կամ ո՞վ է իմացել էսպես մի տեսիլք։ Էս ի՞նչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրա։ Ի՞նչ ճար ու հնար գիտեք, որ իմ այգին էլ ետ դառնա էն[4] անուշ դրախտը, իմ մարդիկը էլ ետ դառնան էն[5] առաջվան քնքույշ ու բանական մարդիկը։
Ծերունիները խոնարհում են իրենց ալեզարդ գլուխները.
Ասում են[6].
- ↑ կյանքում
- ↑ կարոտ մնան լիքն աշխարհքում
- ↑ Սևագիր տարբերակի 5-րդ և 8-րդ էջերի լուսանցքներում կարմիր թանաքով գրված է երկու քառատող, որոնք ներկայացնում են այս չափածո հատվածի նախնական խմբագրությունը.
Թող կարոտ մնան իրենց փափագին
Տատասկ կտրի թող անթառամ այգին,
Ծառը թող մացառ, վարդը փուշ դառնա,
Տերը վա՜յ դրախտ կանչելով մընա։
Աղքատն եկել է դատարկ գընացել,
Դառնացած սրտով [այգին] անիծել,
Գազան է [կտրել] դարձել մարդը անգութ,
[Փուշ] Տատասկ է կտրել վարդը անօգուտ։ - ↑ Այգին դառնա էլ էն
- ↑ իմ մարդիկը դառնան էլ էն
- ↑ ու էսպես են պատասխանում.