մեզ տուր միայն ժամանակ, որ քնընենք ու էս ցավի պատճառն ու ճարն իմանանք։
Ու թագավորը քառսուն օր, քառսուն գիշեր ժամանակ է տալիս[1], որ գնան էս ցավի պատճառն ու ճարն իմանան։
Գնում են, քառսուն օր, քառսուն գիշեր քննում, զննում ու ետ գալիս, հայտնում[2], թե՝ թագավորն ապրած կենա, չգտանք։
Մենակ փակվում է[3] իրեն պալատում ծերունի Ալամ թագավորը։ Տարակուսած միտք է անում[4]։
[5]Էս միտք անելու ժամանակ [հանկարծ] նրա առջևը հայտնվում է մի սիպտակահեր ծերունի։
Ասում է.
— Մի՛ հուսահատվիր, Ալամ թագավոր, գիտեմ[6], մեծ է քո ցավը, բայց էդ մեծ ցավի ճարն էլ կա աշխարհքում։ [Եվ] Եթե կուզես իմանաս, [էն] քո ցավի ճարը Հազարան Բլբուլն է, որ երգում է հազար ձենով ու հազար ձևով, ու երգի հետ [բուրյան] մշտադալար վարդ է թափում փնջերով, որ անուշահոտությունից մարդու գլխից խելքը հանում է, ուշքը տանում։ Եթե մի օր արշալուսին նա խոսի քո այգում, փուշ ու տատասկ վարդ կծաղկեն նորից նոր, ու պահապան քո ծառաները, որ դառել են գել ու արջ, ետ կդառնան քնքույշ մարդիկ, ազնիվ ու լավ, քան առաջ։
Էս որ լսում է, ուրախությունից Ալամ թագավորի սիրտը վարդ է պատում։
— Բայց ո՞րտեղ է ապրում էդ հրաշալի հավքը, ով ազնիվ անծանոթ[7]։
— Միշտ երջանիկ, կախարդական անկոխ, անմեռ աշխարհքում,— պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքվում, չքանում թագավորի աչքից։
Ալամ թագավորը երեք որդի է ունենում։ Երկուսը՝ առողջ ու քաջ, կտրիճ տղամարդիկ, երրորդը՝ մի ջահել, երազուն