Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Արեգը

Բայց ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,
Ի՞նչ ես էդտեղ դու շինում,
Կամ ինչո՞ւ ես էդպես տխուր,
էդպես մենակ լաց լինում։
Ի՞նչ է արել էդքան սիրուն,
էդքան քնքույշ մի էակ,
Որ Փակել են մութն ու անդուռն
Էս ամրոցում մեն-մենակ։

Աղջիկը

Իմ հանցանքը էս է, ավա՛ղ,
Որ սիրուն եմ ես էսքան.
Սրա համար Սև դևն եկավ
Մեր աշխարհքը աննըման.
Եկավ, բըռնի հափըշտակեց
Հայրենական իմ վայրից,
Բերավ էս սև բանտում փակեց,
Զըրկեց պայծառ օրերից։
Նըրա դժբախտ[1] գերին եմ ես.
Էստեղ, անդուռն իմ բանտում
Լուռ ու մենակ փակված էսպես
Մաշվում եմ ես անխընդում։
Բայց, ա՜խ, նրա ժամն է, ահա,
Այժըմ կըգա նա նորից[2]
Փախի՛ր, փախի՛ր, կտրիճ տըղա,
Էս սև ու մութ աշխարհից։

Արեգը

Ես չեմ վախում, քույրիկ անգին,
Ես չըգիտեմ ահ ու մահ,
Ես կըմնամ բանտիդ տակին,

  1. թշվառ
  2. որսից (անտառից, սարից)