Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սև դևը


Ո՞վ ես, խիզախ, թույլ հողածին.
Ի՞նչպես մըտար իմ հողը դու,
Ո՞նց չի հասել քո ականջին
Գոնե անունն իմ ահարկու։
Մի՞թե աչքով դու չըտեսար
Գյուղ ու քաղաք ողջ ամայի,
Մարդ եմ կերել հազար-հազար,
Քեզնից էլ քաջ ու վիթխարի։
Իսկ դու ո՞վ ես, չնչին[1] մարդուկ,
Որ կռիվ ես գալիս իմ դեմ,
Ասա տեսնեմ, որ իմանամ
Ինչ հիմարի[2] պիտի ուտեմ։
Ցույց տուր տեսնեմ՝ ի՞նչ ունես դու,
Տե՜ս, ես ունեմ յոթը գլուխ․․․—
Գոռաց հրեշն էն ահարկու,
Արձակելով կըրակ ու ծուխ։

Արեգը


Գալիս եմ ես, ով անճոռնի,
Որ մեն-մենակ կռվեմ քեզ հետ,
Կրծքումս ունեմ մի սիրտ արի,
Ձեռքիս ունեմ յոթը սուր նետ։
Ասա՛վ, ճայթեց զիլ աղեղը,
Ոռնաց վիշապն ահագին,
Թավալվելով տեղնուտեղը,
Անիծելով Արեգին։
— Մին էլ զարկիր․․․ մին էլ․․․ մին էլ...—
Մռնչում էր հոգեվարք.
— Ես իմ մորից մին եմ ծընվել,
Մի խոսք ունեմ ու մի զարկ...—
Պատասխանեց Արեգը քաջ,

  1. անմիտ
  2. մժղուկի