շունը։ Լռեց գիշերահավի [վերջին] վայը ավերակում, լռեց ծտի երկչոտ ճիչը անտառի խորքում․․․
Քնած է աշխարքը խավարը մեջ․․․[1]
Ահա հովն էլ ծալեց թևերը [ու թիթեռի հետ] իջավ գետափին․․․
Մենակ ես եմ զարթուն․․․[2]
Հեքիաթի հերոսը կտրում է մատը, աղ է անում իր վերքին— քունը փախցնի․․․ Ավա՜ղ, իմ սիրտը խոցված է խորունկ հազար վերքերով, կսկծում են նրանք մարդկային արտասուքներից[3], ու իմ աչքերից փախած է քունը ընդմիշտ, ընդմիշտ․․․
Ահա որոտն էլ դադարեց հովտում, ջուրն էլ կանգնեց․․․ [քնեց տիեզերքը համատարած քնով․․․] գալիս է[4] հրաշալի ժամը[5]․․․
Արդեն օդում լսվում է մեղմ ներդաշնակ [երգի ու երաժշտության] ձայներ․․․ Հեռու հորիզոնում լեռների ետևից մթնոլորտը տակնուվրա է լինում։ Երգն ու երաժշտությունը ավելի ու ավելի մոտենում է ու սաստկանում զվարթ.
(ԵՐԳԸ)
— Սո՛ւրբ․․․ [սո՜ւրբ․․․ սո՜ւրբ․․․]
Միաժամանակ նա ծնկի է գալի, աղաղակում է[6].
— Ո՛վ, որ գալիս ես բազմած[7] ամպերին, սո՜ւրբ․․․
Ո՛վ, որ փայլում ես մաքրությամբ վերին, սո՜ւրբ…
(ԵՐԳԸ)
Սուրբ․․․
Ո՛վ, որ [հայացքով] պայծառ ու բարի
Վանում ես < ․ ․ ․ > մռայլն աշխարհի․․․ սո՜ւրբ․․․
Ո՜վ, որ կյանք ես բերում ու հոգի․․․
(ԵՐԳԸ)
Սո՜ւրբ․․․