Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5. ՄԻՆԱՄ ԹԱԳԱՎՈՐ

Նոր-Բայազետ

Գրիգոր Հարությունյան, 40 տարեկան, լսել է Ավետիս հորեղբորից։

Ժամանակով մի աղքատ կնիկ ունենում է երկու որդի։ Սրան մի եղբայր ուներ, որի աղջիկն այնքան սիրուն էր, որ արևին ասում էր դուրս մի գալ, ես լույս կտամ։ Սա շատ հարուստ մարդ էր։ Մի օր այս աղքատ կինը եղբորը խնդրում է— թե ախար դու այդ կարողության տերն ես, իսկ ես այսքան նեղության մեջ, մի գործի դիր իմ որդիներին։ Եղբայրը թե՝ գնա որդիքդ ուղարկիր, թող գան, մի գործի դնեմ։ Գալիս են։ Քեռին թե՝ որդիք, տեսնո՞ւմ եք այս իմ աղջիկը։ Ահա ամենքիդ մի հարյուր թուման փող, գնացեք ղարիբություն, աշխատանք արեք, ով որ շատ աշխատանք բերի նրան կտամ։ Այսպես, վեր կացան գնացին։ Գնացին, շատ թե քիչ ճամփին տեսան երեք մարդ կռիվ են տալիս։ Սրանք միջամտում են, որ խաղաղացնեն։ Սրանք՝ մեր դարդից հեռու կացեք, մեր հայրական երեք բան է մնացել՝ խալիչան է, փայտը, գլխարկը։ Երկուսն էլ նստեցին խալիչին, զարկեցին փայտով, թռան։

Երկու եղբայր գնացին, տեսան մի սարի գլխի մի ապարանք։ Գնացին այնտեղ հանգստանալու։ Ներս մտան, տեսան երկու հրեղեն աղջիկներ քնած։ Թագավորի աղջիկներ։ Մեկը խանչալը մեկի գլխավերևը տնկեց, մյուսը մի խնձոր դրեց։ Երկուսն էլ համբուրեցին ու գնացին։ Ամենքը մի տեղ մի ծառա։ Այս պատմեցին թագավորին։ Թագավորը ամբողջ իր տերության մեջ հայտարարեց, թե՝ ովոր այս խանչալը հանի, իմ աղջիկը կտամ նրան։ Իրան հողի մեջ ինչքան ուժով մարդիկ կային, եկան, փորձեցին, չկարողացան խանչալը հանել։ Նազիրին թագավորն ասում է, թե՝ էլ մարդիկ կա՞ն։ Թե՝ թագավորն ապրած կենա, միայն երկու օտարական մշակ են մնացել։ Թե՝ նրանց էլ բերեք։ Սրանց էլ բերին։ Թագավորը թե՝ տղե՛րք, կարո՞ղ եք այս խանչալը հանել։ Թե՝ թագավորն ապրած կենա, ես ինքս եմ զարկել, ինքս էլ կհանեմ։ Թե՝ լավ, թե հանեցիր, իմ աղջիկը քեզ կտամ, թե չէ գլուխդ կտամ։ Գնաց ձեռքը գցեց, խանչալը հանեց, դրեց պատյանի մեջ։ Թագավորը, թե՝ մի աղջիկը կտամ քեզ։ Տվեց փոքրը սրան,