Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ. թե՝ Սինամը Գյուլին ի՞նչ արավ։

Հարց ու փորձ արին, թե որ կողմն է, որ կողմը չէ։ Հարցնում են աղջկանը նա թե՝ ես ոչինչ չգիտեմ, այդ դուք պետք է գտնեք։

Ո՞վ կերթա, ով չէ։

Միրզա Մահմադը թե՝ ես։

Պատրաստվում է, մնաս բարով ասում, գնում։ Ամեն բան՝ շոր, ձի և այլն ծախում է, մնում է վերջը մի հատ կոպեկանոց, մի ոսկի։

Մի քաղաք։

Մի օր ման գալիս տեսնում է փողոցում մի անկյունում մի աղքատ աղիողորմ ձայնով ողորմություն է ուզում։ Ձեռքը գրպանն է տանում, փող հանում տալիս։ Քաղցում է։ Գնում է մի տեղ հաց ուտում, ձեռքը գրպանն է տանում, որ փողը տա, տեսնում է ոսկին տվել է, կոպեկն է մնացել։ Ներողություն է խնդրում տանտերից, գնում աղքատին թե՝ եղբայր, ես քեզ մի ոսկի եմ տվել, նրանից մի բան տուր ինձ, որ կարողանամ վճարել։ Աղքատն սկսում է գոռգոռալ, թե ինձ կողոպտում է։ Մտքումը դնում է աղքատին մի բան անել։ Հետևում է։ Աղքատը դուրս է գալիս քաղաքից, մտնում մի հեռու քարանձավ։ Նա էլ անտես մտավ։ Նստեց, մոմերը վառեց, ամեն բան ոսկի՝ սեղան, բան, ամեն բան ոսկի։ Նստեց հաց է ուտում։ Հաց կերավ պրծավ։ Ներս մտավ մի լալ դուրս բերեց, մի հավի ձվի չափ, և խաղացնում է, ծուլ է անում ու բռնում։— Գնա լալս, արի լալս։ — Մի անգամ էլ գցելիս Մահմադը բռնում է օդի մեջ։ Կույրը կանչում է.— Արի լալս, արի լալս։ Լալն էլ չկա։ Թե՝ խռովեցիր, կորչում ես կորի, մյուսը կբերեմ։ Մըտնում է դուրս բերում ավելի մեծը, ավելի լավ։ Նույն ձևով։– Լալս արի, լալս արի։ Երրորդն է բերում։ Նույն ձևով։ Թե՝ անպայման այստեղ մարդ կա։ Դուռը փակում է, շունչն իրան քաշում։ Տեսնում է մարդու շունչ է։ Ձայն է տալիս։ Այնքան այս ու այն կողմ է ընկնում, որ բռնում է ամուր, թե՝ ճիշտն ասա, դու խո Միրզա Մահմադը չե՞ս։ Թե՝ հա։ Աղքատը չոքում է, ոտները համբուրում, թե՝ դու որտեղի՞ց գիտես ինձ։— Ես մի քաջ գիտեմ <1 անընթ. >։— Որտեղի՞ց։ Թե՝ հետևիր ինձ։ Տանում է ներս, ցույց է տալիս հարստություն, որ լեզվով