Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի պատմվիլ։— Տեսա՞ր այս հարստությունը։ Թե՝ տեսա։— Ես մի տեղ մի խորտկարար տեսա, օրը 40 պղինձ, ամեն մեկում 2 գոմեշ կեփվի, 40 էլ փլավ է եփում ու ոչ ոքի չի թողնում, որ ուտի։ 40 էլ ծովն է ածում։ Ես այսքան կարողություն ունեմ, չեմ կարող այնպես անել։ Նրա դարդն է ինձ կուրացրել։ Եթե կերթաս աշչի Ահմադի պատմությունը կբերես, իմ աչքերը կբացվեն, այս կարողությունն էլ քեզ, ես էլ քեզ ծառա։

Մյուս օրը նրան բավականին փող է տալիս, ճամփու դնում:

Գնում է, վերջը գտնում աշչի Ահմադին, տեսնում է ժողովուրդը խառնված։ Խնդրում է մի քիչ փլավ, չեն տալիս։ Որքան փող է առաջարկում, չեն տալիս։ Ա՛յ, ասում են, գնա նրա տունը (աշչի Ահմադի), որքան ուզես կա, կեր, ամանն էլ ոսկի— քեզ է պատկանում։

Գնում է պալատը, հյուր են ընդունում, հացն էլ չի ուտում, թե՝ ուզում եմ ես ձեր պատմությունը տանել։ Թե՝ թող գա։

Գնում է աշչի Ահմադի մոտ։ Հացի է հրավիրում, չի ուտում։ Թե՝ ինչո՞ւ, թե՝ մինչև չպատմես քո 40 պղինձ փլավի գաղտնիքը և ամանները ոսկի, որ տալիս ես, օրն էլ մի ոսկի, այդ ի՞նչ բան է, ուզում եմ իմանալ։

— Շատ բարի, կպատմեմ։ Միայն ես էլ մի ցավ ունեմ։ Մեր մոտիկ քաղաքում մի թագավորի տղա կա, տարեկան մի թամբ է շինում, տարվա գլխին մի մինարա ունեն, դուրս է գալիս նրա գլուխը այնպես երգում, որ բոլոր մարդիկ ուշաթափվում են, հետո սկսում է լաց լինել, նրանից հետո դես ու դեն է որոնում, նայում, սկսում ծիծաղել, ծիծաղել ու թամբը զարկում է բարձրից ներքև, կտոր-կտոր անում։ Նորից շինում է և դարձյալ նույնը— եթե նրա գաղտնիքը բերես, ես էլ իմը կասեմ։

Գնում է շահզադի մոտ, մի պառավի տուն հյուր ընկնում։ Թե՝ ձեր թագավորի տղայի երգելու օրից ի՞նչ է մնում։— Երկու ամիս։

Մնում է։ Այն օրը գնում, տեսնում դուրս եկավ, երգեց, այնպես երգում է, որ Միրզա Մահմադն էլ է ուշաթափվում։ Մեկ էլ սթափվում է, տեսնում ոչ ոք չկա, բոլորն էլ ցրված են։