Խըլաթ քաղքի թագավորի դուստրը խոսեց նըրան կին,
Չըքնաղագեղ ու փահլևան էն Չըմըշկիկ Սուլթանին։
2
Բայց թե աղջիկ կուզես չըքնաղ, անպարտելի փահլևան։
Արի՛, գընանք Կապուտ Բերդի թագավորի աղջըկան։
Խանդութ խանո՜ւմ… հուրի ասա, մի աննըմա՜ն, մի անտե՜ս…
Խանդութ խանո՜ւմ… հալվում էին սըրտերն ամեն մոմի պես։
Օխտը տարի քառսուն հըսկա թագավորներ աժդահակ 20
Գուրզերն առած նըստած էին նըրա բերդի պատի տակ.
Բայց [անտարբեր] գեղեցկուհին իր ամրոցում ահագին,
Ու չէր զարկում կարմիր խնձորն և ոչ մեկի թիկունքին։
3
Ձենը ելավ, աշխարք ընկավ, գընաց, հասավ Կապուտ Բերդ,
Թե մեծ կըռվում հաղթեց Դավիթ Մըսրա տիրոջն անհեթեթ։
Էս հաղթական լուրի վըրա քանդվեց սիրտը սիրունի.
Ա՜խ, Սասունցի քաջ Դավիթը իմը լիներ երանի…
Երնեկ տըվավ՝ խելքը թըռավ, ուշքը թըռավ դեպ Սասում,
Դավիթն է միշտ մըտքի միջին, Դավիթն է միշտ երազում։
4
Երկու աշուղ կանչեց Խանդութ, ոսկի տըվավ լիառատ, 30
— Գնացե՛ք, ասավ, Սասմա քաղաք, Ջոջանց տունը բազմահաղթ,
Իմ գովքն արեք Դավթի առաջ, սերըս սիրտը ձըգեցեք,