ձեռքերին փոքրիկ բոժոժներ։ Պարեց, հետո սկսեց գինի ածել՝ ամեն մեկին մի բաժակ գինի է տալիս ու մի-մի համբույր։ Այդ բոլորը տեսնելուց հետո ես կնոջս թողի, եկա տուն։ Գիշերվա մի ժամանակ անցնելուց հետո կինս եկավ։ Ես հուլունքը կրծքիս ձեռքով բռնեցի, որ քունս չտանի։ Տեսնեմ որտեղ է հուլունքը պահում։ Տարավ իր գլխավերևը մի տեղ պահեց։ Էքսի իրիկուն կինս ինձանից շուտ քնեց։ Հուլունքը վեր կալա դրի կնոջս կրծքին, քնացրի։ Ես նրա շորերը հագա, թամբեցի ձին, մի տիկ գինու մեջ քնադեղ խառնեցի ու գնացի։ Ներս մտա թե չէ, թե՝ հը՛, իրիկունը, որ 1000 փայտ չէիր կերել հիմի այդպես ժամանակին չէիր գալ։ Նույն ձևով խրախճան։ Վերջում հայտնեցի, թե հայրս մի տեսակ երևելի գինի է ուղարկել, նրանից բերել եմ ձեզ համար։ Ու ածեցի, մի֊մի բաժակ խմացրի։ Բոլորն էլ քնեցին։ Ես մերկացրի սուրս, բոլորին կոտորեցի, միայն մեկը փախավ և այն քեզ ուղարկողն է, ձեր հարսնացուների ամենամեծի սիրականն է, որ ուղարկել է քեզ այստեղ, որպեսզի քեզ սպանեմ ու աղջկերքն էլ ձեզ հարս չգան։ Վերջացնելուց հետո եկա, հուլունքը իրան տեղը դրի։ ձեռք ու ոտքս տաքացրի, որ կինս ոչինչ չիմանա։ Ձեռքս հանկարծ դիպավ նրան։ Նա զարթնեց ու իրան֊իրան հանկարծ բացականչեց․— Վա՛յ, ուշացել եմ։ Հուլունքը բերեց դրեց կրծքիս ու գնաց։ Մի քանի ժամանակից հետո եկավ սաստիկ տխուր և սկսեց արտասվել։ էքսը տեսնեմ այս գլուխն առաջը դրած լաց է լինում ու սուգ անում տխուր ձայնով։ Առաջ գնացի, ասացի.– Ա՛յ կնիկ, այդ ինչ է, որ այդ սև արաբի գլխի համար այդքան լաց ես լինում։ Այս որ ասացի, նա կատաղած հետ դարձավ, թե՝ տո իշի որդի էշ, դու ե՞ս արել այս բանը, հա՞։ Ասաց ու ձեռքի ճիպոտը զարկեց, իսկույն դարձա էշ։
Տվեց մի մարդու, որ բանացնի։ Մեջքս յարա դարձավ։ Մի անգամ բակում արածում էի, դուրս եկավ կինս։ Առաջ գնացի, վերքերս ցույց տվի, որ ինձ խղճա, ազատի։ Բայց դրա փոխարեն նա ինձ տեսավ թե չէ ճչաց.— Ա՛յ դու անպիտան շուն, դարձյալ կենդանի ես։ Ասաց ու զարկեց։ Դարձա մի շուն, ընկա մի ղասաբի մոտ։ Ղասաբը տեսավ, որ գեղեցիկ շուն եմ, որդուն ասաց՝ նայիր, լավ շուն է, հին միս կլինի, տուր իրան, մեր խանութին կհսկի։ Այսպես մնացի։ Միայն տեսնում եմ,