Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ աղջկա ննջարանի առաստաղը։ Այնտեղից գտնում են նրա սիրեկան արաբին: Նրան սպանել են տալիս, իսկ աղջիկներին տանում են, միայն 39։ Մեծին չեն տանում։

Ճանապարհին մի տեղ իջնում են։ Տեսնում են լուսադեմին մի ահագին վիշապ շրջապատել է։ Մնացին զարհուրած։ Ճամփա տվեց բոլորն անցան, մնաց Միրզա Մահմադը։ Նրան առաջարկեց, թե՝ ինձ հետևիր։ Տարավ մի այգի, մի սիրուն աղջիկ ցույց տվեց, թե՝ այս աղջիկն իմ քույրն է։ Սրան քեզ կտամ ու քեզ էլ կազատեմ, եթե գնաս ամենագեղեցիկն ինձ համար (դունյա գյոզալը) կբերես։ Կգնաս, 4 եղբայր են՝ դևեր։ Կգնաս պատերազմ, նրանց կսպանես, նրանց քրոջը կբերես ինձ համար։ Ես մարդ կդառնամ, իսկ իմ քույրը քեզ կտամ։ Բերում է թե չէ, տրաքում է՝ ու դուրս գալիս դառնում է մի գեղեցիկ մարդ, իսկ վիշապի քրոջն ինքը տանում է հոր քաղաքը, հետն ամուսնանում։

7. «ՄԻ ԹԱԳԱՎՈՐ ԿԱՐ․․․»

Նորք-Բայազետցի Եփրեմ Եղիկյանց, 35 տարեկան, Նոր-Բայազետ է լսել (1894)

Մի թագավոր կար, երեք որդի ուներ։ Մեռնելիս իր որդոցը կտակ է անում, թե՝ որ ես մեռնեմ, հերթով եկեք գիշերները գերեզմանիս վրա հսկեցեք։ Թագավորը մեռնում է։ Առաջին գիշերը մեծ որդին է գնում։ Գիշերվա մի ժամանակին տեսնում է մի ահագին վիշապ եկավ։ Վախենում է, փախչում։ Գալիս է դուրսն այնքան մնում, որ լուսանում է։ Լուսին գնում է տեսնում հոր գերեզմանը քանդած, մեռելը հանած։ Նորից թաղում է, յուր վրանն էլ վերցնում, գալիս տուն։ Եղրայրները հարցնում են, թե՝ ի՞նչ տեսար։ Թե՝ ոչինչ։ Միջնեկն էլ այսպես (միայն զարմացած, թե ինչպես սա իմ մեծ եղբորս չի պատահել)։

Հերթը հասնում է փոքրին։ Գիշերվա մի ժամին տեսնում է վիշապը եկավ։ Գուրզը զարկում է, տալի սպանում։ Բայց վիշապն յուր տուտը ձգում է, ճրագը հանգցնում։ Տղեն բարձրանում է յուր վրանի զլուխը, թե տեսնեմ, որտեղ է լուս երևում։