Տեսնում է հեռվում լույս է երևում։ Գնում է դեպի այն կողմը։ Ճանապարհին տեսնում է մի պառավ մարդ նստած, ձեռքին մի կծիկ։ Թե՝ բարի օր, բիձա, էդ ի՞նչ ես անում։ Թե՝ գիշեր-ցերեկ եմ կծկում աստծու հրամանով։ Գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում։ Թե՝ մինչև ես հասնեմ էն կրակի մոտ, կլուսանա՞։ Թե՝ կեսօր կդառնա։ Թե՝ չի ըլի՞լ որ կծիկը թողնես, մինչև ես գնամ ու գամ։ Թե՝ չէ, աստծու հրամանն ա։ Տղեն վրա է թռչում, զոռով բերանից հանում մաստակը (ծամոնը), ծերն իսկույն քնում է։ Գնում է հասնում կրակի մոտ, որ յոթը վիշապ նստած, մի պղնձի մեջ սաղ֊սաղ գոմեշներ են ածել ու շուրջը նստած եփում, ուտում են։ Տղան մոտենում է, պղինձը մենակ կրակիցը վերցնում է, դնում մի կողմ, հետը կրակ վերցնում, որ գնա։ Օխտն ախպեր վիշապներից մեկը նկատում է ու եղբայրներին ասում, թե՝ տեսեք, մի էսպես հողածին մեր պղինձը, որ օխտն ախպերով զոռով ենք վերցնում, մենակ վերցրեց, կրակ վեր առավ ու ուզում է գնա։ Ելեք սրան բռնենք։ Վեր են կենում թե բռնեն, տղեն կանչում է, թե՝ մոտ մի՛ գաք, թե չէ օխտն եղբորդ էլ կփչացնեմ։ Վիշապները թե՝ մենք չենք կռվում։ Արի դու մեզ մեծ եղբայր, մենք քեզ փոքր, էստեղ մի դուշման ունենք, արի նրան հաղթի, երեք աղջիկ ունի, դուրս բեր, մեկը քեզ, երկուսը մեզ։— Ո՞վ է ձեր դուշմանը։ Թե՝ էս թագավորը։ Թե՝ լավ․․․ Գնում են։ Վիշապներն սկսում են գուրզով զարկել, որ պալատը քանդեն, տղեն թե՝ այդպես չի կարելի։ Դուք թազա մեխեր ունի՞ք։ Թե՝ հա։ Վերցնում է շարում պատն ու դուրս գնում։ Վերև է կանչում վիշապներից մեկին, սպանում, գցում բակ, ականջները գրպանը դնում։ Բոլորին էլ այս կարգով։ Հետո իջնում է պալատը, թե՝ ախպեր, սրանք աղջիկն էին ասում, տեսնեմ էս ինչ են։ Մտնում է ներս, տեսնում է երեք աղջիկ քնած։ Մեկի ճակատը համբուրում է, թե սա իմ մեծ եղբորս կինը, մյուսի ճակատն էլ, թե սա էլ իմ միջնակ եղբորս, մյուսի էլ երեսն է համբուրում, թե սա էլ իմս։ Ուզում է, որ դուրս գա, տեսնում է մի վիշապ եկավ, ուզում է թագավորին փչացնի։ Տղան յուր սուրը զարկում է վիշապի գլխին, վիշապը սատկում է ու տուտը գցում թագավորի վրա։ Տղան մնում է առանց սրի։ Հանում է թագավորի սուրը, դնում յուր պատյանում, թագավորի փեշկիրն
Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/465
Արտաքին տեսք