Քեզ 40 օր ժամանակ կտամ, որ գնաս ու գաս։ Եկար– եկար, թե չեկար, քո կնիկը կվերցնեմ, կտանեմ։ էս տղեն եղբայրներին ճանապարհ դրեց, ինքն էլ ձին նստեց, աստծու անունը տվեց ու գնաց։ Գնաց, գնաց, հասավ մի ծառի տակ։ (Այստեղ Հազարան բլբյուլի դեպքը, Զմրուտ ղուշի, որ սա արծիվ կամ թառլան ղուշ էր ասում)։
Թե՝ ի՞նչ ես ուզում, քո խնդիրքը կատարեմ։ Թե՝ ուզում եմ, որ ինձ տանես Սինամ թագավորի մոտ։ Թե՝ քո սովորցնողի վիզը կոտրի, ափսոս քեզ նման քաջ, որ պետք է գնա Սինամ թագավորի մոտ։ Միայն դու, որ իմ ձագերը վիշապից ազատեցիր, ես քո խնդիրը կկատարեմ։ Թևս կառնեմ, կթռչեմ, էնքան կբարձրացնեմ, որ արեգակը քեզ կայրի։ Միայն դու էնքան ուժ ունենաս, որ էրվելիս վզիս խփես, ես քեզ իսկույն կիջեցնեմ Սինամ թագավորի քաղաքը։
8. ՀԱԶԱՐԱՆ ԲՅՈՒԼԲՅՈՒԼ
Նոր-Բայազետցի Սարիբեկ Միրբիյանց, 35 տարեկան, Նոր-Բայազետի գեղերումը։
Ժամանակով մի թագավոր կար։ Մի օր իր ձին հեծավ, գնաց սարերը սեյր անելու։ Ճանապարհին պատահեց, լսեց երեք տավարած աղջկա զրույցը։ Մի քույրն ասում է.— Եթե թագավորն ինձ ուզեր, ձվի կճեպի մեջ այնպես բան կեփեի, որ թագավորի զորքն ուտեր, կշտանար, դեռ մի բան էլ ավելանար։ Մյուսը թե՝ ինձ առներ, էնպես խալի կգործեի, որ ղոշունը վրեն նստեր, կեսն էլ ավելանար։ Երրորդն թե՝ ինձ առներ, երկու ոսկեքաքուլ տղա կբերեի, մի ոսկեճկութ աղջհկ։ Թագավորը սրան է հավանում։ Թողեց, եկավ տուն։ Մարդ ղրկեց տավարածի մոտ։ Թե՝ քո երեք աղջիկն էլ տուր ինձ։ Երեքն էլ առավ եկավ։
Պառավը աղջկանն ասում է.— Աղչի, քո եղբայրներիդ ղրկիր Հազարան բյուլբյուլը բերեն, համ քո մեծ ախպորդ կնիկ կըլի, համ էլ թևերը ծափ զարնում, փեշերն են խաղում, փեշերը ծափ զարնում, թևերն են խաղում, նրա իմաստությունն էլ մի ջոխի է (փայտ, ճիպոտ), որ գետնին զարկի ու ինչ որ ուզի, ամեն բան պատրաստ է։