Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ վերցնում ու գնում։ Գնում է մաստակը գցում պառավի բերանը, պառավն իսկույն զարթնեց։ Տղան հարցրեց, թե՝ մինչև լուս բացվի, կարո՞ղ եմ հասնել էն (յուր) վրանի մոտ։ Թե՝ կարող ես։ Գնաց, վրանը վերցրեց ու տուն գնաց։ Եղբայրները թե՝ ի՞նչ տեսար։ Թե՝ ոչինչ։

Գանք թագավորին։ Առավոտը թագավորի աղջկերքը վեր կացան, տեսան իրանց երկսի ճակատին խալ կա, մյուսի՝ երեսին։ Թագավորին իմացրին, թե՝ էս ի՞նչ բան ա։ Թագավորը, թե՝ այ որդիք, ինձ հետ էլ այսպես-այսպես բան է պատահել։ Թե՝ պետք է մեր դուշմանը գտնենք։ Թե՝ սա դուշմանի բան չի։ Վիշապն էլ սպանած ոտներիս տակը գցած ա, բակումն էլ յոթը վիշապ կա կոտորած։ Աղջկերքը թե՝ մենք պետք է մեր գողը գտնենք։ Վեր կացան իրանց ձիանքը նստեցին, եկան երեք ճամփաբաժանում վրաններ զարկեցին, նստեցին։

Մեռած թագավորի տղերքը վիճեցին թաղավորության համար, թե որը լինի։ Փոքրը թե՝ ասում են այսինչ տեղը մի թագավոր կա, գնանք նրա մոտ, նա որիս թագավոր նշանակի, մնացածներս հնազանդվենք նրան։ Եկան, ճանապարհին աղջիկների վրաններին հասան։ Երկու եղբայրները վախեցան, փոքրը թե՝ ինչ եք վախենում, երեք հոգի նրանք են, երեք մենք։ Աղջկերքը նրանց բռնեցին, թե՝ մեր գողը դուք եք։ Բերեցին թագավորի մոտ։ Մեծը թե՝ թագավոր, ես ոչ տանից դուրս եմ եկել, ոչ գողություն եմ արել, միջնեկն էլ սրա պես։ Եկավ փոքրը ու սկսեց պատմել, թե գնացել էի հորս գերեզմանը պահելու․․․ և այլն: Թագավորը սրանց պսակում է, մեծին նշանակում թագավոր ու ճամփա դնում։ Գալիս են մի տեղ վրանները զարկում, քնում։ Առավոտը վեր են կենում, տեսնում, որ մի վիշապ իրանց շուրջը փաթաթված, նստած։ Թուրը հանում է, թե սպանի։ Վիշապը թե՝ ա՛յ տղա, զարկիլ մի՛, թե սպանել ուզենայի, ես վաղուց քեզ կփչացնեի: Թե՝ բաս ի՞նչ ես ուզում։ Թե՝ պետք է գնաս Սինամ թագավորին հարցնես.

Սինամ Գյուլա նեյնասըն (դի),
Գյուլ Սինամա նեյնադի։