Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Օ՜, սրան հնար չկա։ Սրա հնարն էն աղջիկը կանի։

Գալիս է, հարցնում է։ Աղջիկն ասում է.

— 3 գլուխ մի կողմն է, 3-ը մյուս։ Պետք է մեջտեղի գլուխը կտրես, թե չէ, որը կտրես, զուր կանցնի, էլի կկենդանանա։

Մյուս օրը տղեն նորից կռվում է։ Միջի գլուխը կտրում։

— Վա՛յ, քո սովորցնողի վիզը կոտրի,— ասում է դևը։

Գլուխը մնում է կիսակտրել։ Տղեն ուզում է կտրել, վիշապը խնդրում է, տղան չի լսում, թե՝ ինչ որ ուզես կտամ, թե՝ ես Հազարան բյուլբյուլ եմ ուզում։ Թե՝ դե գլուխս մի կտրիլ, ես կբերեմ։ Թե՝ մենք մի երդում ունենք՝ հաց ու գինի տեր կենդանի։ Այսպես էլ անում են։ Գլուխը սաղանում է ու միասին գալիս են, ընկնում մի ուրիշ աշխարհ։ Ասում է.

— Ա՛յ տղա, ես իրավունք չունեմ էս հողը մտնեմ։ Կերթաս, մի մարդ կա գլուխն երկինքն է հասնում, ոտները գետնին, ննջում է, գլուխը գետնին է հասնում ու բարձրանում։

Դրանից հետո՝ խոտը․․․ Գառն ու ոչխար․․․

Օխտը դուռը բաց։

Մի աղջիկ կա վերև քարգահ է անում, Հազարան բյուլբյուլն առաջին է, վանդակով։

Կվերցնես։

Ձայն կտան․․․ և այլն։

Եթե ետ նայես, քար կկտրես։

Աղջիկը ասում է.— Դռներ, բռնե՛ք։ Դռները թե՝ չէ, մենք օխտը տարի բաց էինք, զոռով փակեց։— Ղոչ, բռնի՛ր։— Չէ, աստված դրան բարի տա, ես դմակ ուտո՞ղ էի, որ դու առաջս էիր դրել։— Ասլան, բռնի՛ր։— Չէ․․․ Եվ այլն։


Գալիս է դևի մոտ։ Դևը ճանապարհ է դնում։ Գալիս է կարմիր ու սիպտակ դևի աղջկերքը վերցնում, բերում։

Գալիս է տեսնում եղբայրները դեռ չեն եկել։ Գնում է որոնելու։ Մեկը կերակուր եփող, մյուսը մրգածախ։

Ահա Հազարան բյուլբյուլն էլ եմ բերել, ձեզ համար էլ մի-մի կին։

Գալիս են մի տեղ, որ ճամփորդը պետք է յոթն օրվա ջուր վերցնի։ Ո՞վ ջրհորը մտնի։

Մեծին քաշ են անում։ Թե՝ էրվեցի։