Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեք ճամփաբաժանում նստած է մի սիպտակամիրուք ծերունի։

Ասում է.

— էս մի ճանապարհով գնացողը կարող է ետ գալ։

Երկրորդով գնացողը կարող է գալ, կարող է չգալ։

Մյուսով գնացողը իսկի ետ չի գալ։

Սիպտակ աշխարհք, սիպտակ աղջիկ, սիպտակ դև։ Ձյունանման աղջիկն ասում է.— Սիպտակ դևը քեզ կուտի։ Թե՝ նա ո՞ր ճամփովն է գալիս։ Թե՝ այս։ Նա գնում է էլի դառնում, գալիս դևի ճանապարհը կտրում։

— Վաղուց է, ինսանի քաղցըր միս չեմ կերել։

Կռվում են։ Դևի ականջները կտրում, ցույց է տալիս աղջկանը.— Նշան են, իմ հույսովս մնա։

Ու ինքը գնում է, ընկնում կարմիր աշխարհքը։ Կարմրաթուշ աղջիկ։— Օձն իր պորտովը, ղունշն իր․․․ դու ինչպե՞ս եկար։ Թե՝ քո սերն է բերել։ Թե՝ սիրով կենաս, բայց ուր որ է, հիմա կարմիր դևը կգա որսից։

Դևը տեսնելուն պես ասում է.

— Հա՜, իմ ախպեր սիպտակ դևը քեզ չի կերել, ուղարկել է ինձ։

Նույն կարգով կռվում են, նետով տալիս է, սպանում։

— Քեզ հետ սեր կանեմ, միայն քույր-եղբայրական սեր, որովհետև ես նպատակ ունեմ, պետք է իմ նպատակին հասնեմ։ Թե՝ դե լավ, միայն սրանից դենը չգնաս, որովհետև թեև սիպտակ ու կարմիր դևերին հաղթեցիր, յոթ գլխանի սև դևից չես պրծնիլ։

Սև աշխարհք։

Ջուրն էլ սև, խոտն էլ, գետինն էլ։ Սև պալատ։ Լուսամուտում նստած նույնպես մի սիրուն սևաչյա աղջիկ։

Բույն կարգով։

Դևը գալիս է։ Շնչից սար ու ձոր որոտում են։ Տեսնում է թե չէ, ասում է.— Հա՜, շատ շնորհակալ եմ իմ եղբայրներից սիպտակ ու կարմիր դևերից, որ քեզ ինձ ընծա են ուղարկել։

Դևի երկու գլուխը մնում է։

Տղեն տեսնում է, որ կտրած գլուխները էլ դրեց, սաղացան, ասում է.