— Թեև ծանր է ինձ, ո՛վ դերվիշ, բայց պետք է պայմանը կատարեմ, որովհետև գաղտնիքս հայտնվելով չեմ կարող հուսալ իմ սպասածին[1]։
Ուզում է գլուխը կտրի, թե` մի կաթիլ ջուր տուր, որ սիրտս հովանա, որովհետև վառեցիր քո կորուստով։ Նա գնաց ջրի, դերվիշը կորավ։
Գնաց Սանամ թագավորի մոտ։
Սանամ թագավորն ուրախացավ և առաջարկեց,
— Խոսի՛ր, դերվիշ բաբա։
Սա պատմեց տղայի գաղտնիքը։ Բացի դրանից և թամբ շինողինը։ Այս երկու վշտերը վայրկենական հովություն բերին Սանամի սրտին, որ միայն ինքը չի վշտի տեր, իր նման ուրիշներն էլ կան։
— Մխիթարական են քո բերած գաղտնիքները, դերվիշ բաբա, հիմի իմանում եմ, որ ես վշտակիցներ ունեմ, բայց իմ գաղտնիքը իմ պալատից դուրս չպետք է գա, որով նա ոչ միայն ինձ, այլև ամբողջ տերությունը կտար։ Իմ գաղտնիքից հետո ես էլ չեմ կարող թագավոր լիներ
-Տե՛ր, ես քո գաղտնիքն իմանալու այնքան բուռն ցանկություն ունեմ, որ այս ահագին ճանապարհորդությունը և դժվարությունները ես ոչինչ եմ համարում, միայն եթե հարկավոր է գաղտնիքն այդ, ավելի լավ է մի մարդ փչանա, քան մի թագավոր ու տերությունը— գլուխս կտրի։
— Ես Սինամ մեծ թագավորն եմ, անհուն գանձերի, մեծ կարողության տեր։ Ոչ մի բան պակաս չէր աստծու բարիքներից։ Բախտի գագաթին էի։ Ես ունեի մի կին՝ թագուհին, գեղեցիկ... և այլն, որին սրտիս և հոգուս բոլոր զորությամբ նվիրված էի։ նրա ամենաչնչին հաճույքին պատրաստ անձս զոհել։ Եվ ես բախտավոր էի։ Մի գիշեր զարթնեցա, տեսնեմ կնոջս մարմինը սառն էր։ Առաջին անգամից ոչ մի կասկած չտարա և ծածկեցի վերմակով։ Մի ուրիշ գիշեր զարթնեցի, շոշափեցի և տեսա դարձյալ սառն էր։ Հարց ծագեց իմ մեջ՝ պալատը ցուրտ չի, մարմնի խոնավ սառնությունը ո՞րտեղից պետք է լինի։ Եվ այդ հարցը իմ քունը կտրեց։ Գիշերվա մի
- ↑ Վերջին հուրին դրախտում պատվիրում է, որ ավելի մեծ փորձանքից ազատ մնալու համար գոնե գաղտնիք պահիր այս տեսակցությունը։