Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակին ննջարանիս մեջ մի շփլթուն լսեցի։ Աչքերս վերմակի տակից նայեցի, տեսա թագուհին հագնվում էր։ Այստեղ կասկածս զորացավ, և ես դարան մտա։ Հագնվեցավ, վերցրեց իմ սուրը (?): Սուրը մերկացրեց (?), մոտեցավ մահճիս և կորանալով ականջ դրեց շնչառությանս։— Քնած է,— շշնջաց և դուրս եկավ։

Եվ թագուհին այդպես ամեն գիշեր դուրս էր գնում։ Ձայն էր տալիս ձիապանին, որին միայն հայտնի էր այդ գաղտնիքը, և յուրաքանչուր գիշեր ձիու քրեհ ստանում էր թագուհուց մի համբույր։ Ձի նստեց, գնաց։ Մի գիշեր դրա ետևից ես հագնվեցի, ցած իջա, ձիապանի լույսը դեռ վառ էր, ձայն տվի ձիապանին, նա դողդողալով առաջ եկավ։ Ես ասացի.— Շուտ մի ձի բեր և եթե ուզում ես բարձր պատվով ապրել, տեսածդ գաղտնիք պահիր մինչև առավոտ։ Ես ձին քշեցի, հետևեցի թագուհու ստվերին։ Հենց որ մոտեցավ անտառաբերնին, ձիուց իջավ, ես էլ հասվեհաս իջա քիչ հեռու։ Գետնի երեսից մի դուռը բացվեց, և սա ներս մտավ։ Ես մթնում կանգնած նայում եմ ներսը, որ լուսավորված էր, և ինչ եմ տեսնում՝ յոթն այլանդակ հարամիներ նստած ուրախություն են անում և խմում մի տակառից, որ դրած էր դռան մոտ։ Հանկարծ այս հարամիներից մեկը վեր կացավ տեղից և մի ապտակ զարկելով թագուհուն ասաց.— Անզգամ, ինչո՞ւ մեզ այսքան սպասել տվիր, գիշերն անցնում է, և մեր քեֆն առանց քեզ է լինում։ Թագուհին պատասխանեց.— Սիրելի՛ս, ներեցեք, թագավորն այս գիշեր ուշ քնեց, և ես շուտ չկարացի գալ։ Իմ հանցանքի համար ահա ձեզ իմ համբույրը և շարունակեցեք խրախճանը։ Վայրենի հարամիները և համբուրում էին և լափում, ապա նստեցին նորից քեֆի, իսկ նրանց տաք ժամանակ, ես մտա և տակառի ետև թաք կացա և հետս վերցրած թույնը թափեցի տակառի մեջ։ Խմեցին դեղած գինին, և նրանց անճոռնի մարմինները այս ու այն կողմ թափվեցին գետնին։ Թագուհին դրանց այդ դրությունը տեսնելով, դուրս եկավ, հեռացավ, իսկ ես շտապով նրանց քիթ ու պռունգները կտրելով դուրս եկա, ձի նստեցի և թագուհուց առաջ պալատը հասա։ Հասա պալատը։ Լուսանում էր։ Թագուհին եկավ դողդողալով ու գունատ, վերև բարձրացավ։— Բա՛ց, թագավոր, դուռը,– ձայն տվեց