վրա, թե ես ինչ արի։ Ես՝ մեծ թագավոր, անհուն զորության տեր և ժառանգ չունեմ, իսկ միակ սերս ու մխիթարությունս անասուն դարձած կանգնած է առաջս։ Սկսեցի մտածել, թե արդյոք չէ՞ր կարելի ուրիշ կերպ վերանորոգել մեր նախկին սերն ու կյանքը, քան թե հավիտյան զրկվել և մնալ միշտ։ Կրկին ձեռքս բարձրացրի, զարկեցի նրան մտրակով և կանչեցի.— Կրկին վերադարձիր բնական կերպիդ, ո՛վ իմ թագուհի, ո՛վ իմ սիրելի։ Բայց որովհետև կախարդական մտրակի ուժը հատած էր, նա մնաց ջորի, իսկ ես իմ կորցրած երանելի կյանքի հիշողությունից տանջվում եմ մինչև հիմա և պիտի միշտ տանջվեմ։ Եվ այդ հանցանքն ինձ այնքան մեծ է թվում, որ շատ փորձերով իմացա, որ միակ մխիթարությունս է անհուն ողորմածությամբ լռեցնել վիշտս, սիրտս սփոփել։ Եվ ասա խնդրեմ, ո՛վ դերվիշ բաբա, մի՞թե ես կարող եմ գանձի ոլ հարստության վրա մտածել և ո՞ւմ համար մտածեմ, քանի որ ամեն րոպե կենդանի պատկերը ինձ հիշեցնում է իմ արարքը։ Ահա գնանք, ցույց տամ ես քեզ թագուհուն, որին նվիրած էր իմ ամբողջ կյանքը։
Եվ տարավ նրան մի առանձնասենյակ, ուր կապած էր ջորին, առաջն ածած մարդու ուտելիքներ։
— Ասա խնդրեմ, դերվիշ բաբա, այս գաղտնիքը որ բացվի ու հայտնվի աշխարհին, մի՞թե ես կարող եմ թագավոր լինել։
Այստեղ դերվիշը հառաչեց, թե՝ հիրավի ծանր է վիշտդ, ես հանգստացա, բայց եթե մի հնարքով դու կրկին ստանայիր քո թագուհուդ, գոհ կլինեի՞ր և կազատեի՞ր իմ գլուխը։
Թագավորն ասաց.
— Ոչ թե միայն կազատեի, այլև ամբողջ թագավորության ու հարստությանս կեսը քեզ կտայի։
Եվ դերվիշը հանեց իր կախարդական մտրակը.
|