Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերադարձա ծպտյալ շորերով և հասա պալատը գիշերվա ժամին։ Հենց ուզում էի պատուհան բանալ, ներս մտնել, անիրավ կինս զարթնեց, մտրակով զարկեց, թե՝ շուն կտրես։ Ես շուն դարձա կրկին։ Կանչեց պալատականներին թե՝ անպիտաննե՛ր, ինչպե՞ս եք հսկում, որ շունը ներս է մտել պալատ։

Եվ վրա հասան, որը քարով, որը փայտով ծեծելով դուրս արին պալատից։ Եվ ես կրկին բռնեցի իմաստուն պառավի մոտ տանող ճամփան[1]։

Կրկին վերափոխում է պառավը և կրկին խիստ պատվերով ետ ղրկում, թե՝ լսիր, ես ճանաչում եմ, որ քո սիրտը բարի ու թույլ է, չլինի թե նրա հայացքից ու աղաչանքից խղճաս, այն ժամանակ քեզ ավելի մեծ փորձանք Է սպասում։

Այս անգամ ես ներս մտա։ Եվ հենց ձեռքս առա մտրակը, թագուհին զարթնեց, բայց արդեն ուշ Էր։ Խփեցի մտրակով ու ասացի.

Ով անզգամ,
Ջորի դառնաս
Եվ հավիտյան
Ջորի մնաս։


Եվ ահա թագուհին անլեզու ջորի Է։ Մի ամբողջ ժամի չափ ես ապուշ կտրած նայում Էի իմ ստեղծածին և իմ սրտի մեջ վայրկենական կերպով բռնկեց հին սերը, խղճացի, մտածեցի՝ գուցե նա ճիշտ Էր ասում, զղջացել Է։ Իմ աչքի առջև եկավ, նկարվեցավ իմ նախկին բախտավոր կյանքը։ Հիշեցի իմ անհուն սերը։ Զգացի նորից նույնքան թարմություն, որպես թե նոր Էի սիրահարվում։ Եվ մի դառն ապաշավանք եկավ ինձ

  1. Առաջ շուն Է դառնում, պատահմամբ մտնում Է այն գյուղը մի խանութպանի առաջ պոչը բուլբուլի անում։ Խանութպանին դուր Է գալիս, վերցնում Է, մի քանի օր պահում։ Սա մի գործակատար ուներ, ինքը շուտ Է գնում, գործակատարը ամեն իրիկուն մի հատ ոսկի Է գողանում։ Մի օր Էլ շունը ընկնում Է տիրոջ ոտները, այնքան նշաններ Է անում, որ տերը ետ Է դառնում։ Շունը տանում Է նրան ցույց տալիս, որ պատի արանքում մի քիսա ոսկի կա։ Գալիս Է մորը (իմաստուն պառավին) հայտնում։ Նա, թե՝ այդ հասարակ շան բան չի, մի բեր տեսնենք։ Տանում են, և նա ճանաչում Է, թե դա մեր թագավորն Է։