Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ, ձեզ ծառայություն կանեմ։— Մենք միջոց չունենք, որս ենք անում, ապրում։— Բան չկա, էն միսը, որ դուք ուտում եք, ոսկորն էլ ես կկրծեմ, կապրեմ։ Մնում է։ Ախպերը համաձայնում է, քրոջը թե՝ մեղք է, բայց ասում է՝ դրանից մեզ վնաս կգա։ Պառավը աղջկանը համոզում է թե՝ Դումանլի դաղում Հազարենի բլբուլներ կան (Հազարեն աղջիկ է, բլբուլներ էլ նրա բլբուլներ)։ Որ ախպերը բերի, առավոտից երգեն– Թե երեսուն տարեկան ես, կդառնաս 15 ու քեզ ծերություն չի լինիլ: Գնում է։ Օխտը դևի մերը։ Ծծերն ուսերով գցած ննջում է, քիթը որ գետնին առնում է, զարթնում է։ Տղեն ետևից գնում է, ծծերը բերանն առնում՝ ես էլ քու տղեն եմ։ Լավ, ասում է, դու էլ իմ զավակն եղար, ի՞նչ ես ուզում։ Պատմում է։ Նա էլ որդոց—ասում է՝ նա էլ իմ զավակն եղավ, ձեզնից մեծը։ Խրատում են։ Գնում է մի ծերի պատահում։ Ծերը խրատ է տալիս, թե՝ Դումանլի դաղում քնած է։ Երկու առյուծ հսկում են, դմակ կգցես առաջը, ներս կմտնես, Հազարենը քնած է, գլխի վերևը բլբուլները կերգեն, մատանին կհանես, իսկույն երկու արաբ դուրս կգան։ Կասես սրան փոխադրեցեք իմ տունը։ Կփոխադրեն։ Երկու դմակով էլ դուրս կգաս, հող ու քար, սար ու ձոր կբոռան՝ հողածինը տարավ հրեղենին։ Ականջ չանես... և այլն։

Բերում է, քույրը դառնում է 15 տարեկան։ Թագավորը հայտնվում է։ Հրավիրում է տուն, արաբներին հրամայում է, սեղան են բաց անում և իրենց գլխին եկած սեղանի վրա իբրև հեքիաթ պատմում է։

Կսկսի.

— Թագավոր, էս հեքիաթ քեզ դո՞ւր կգա։

— Հա՛, լավ հեքիաթ է, մի քիչ էլ:

Լալեն էլ, թե.

— Հա՛, վալլահ, էդ էլ լավ էր։

Որ հանում է պառավին, պառավն ուզում է փախչի, թագավորը չի թողնում, սպասիր, դու էլ լսիր:

Թագավորի տղեն հիմի դառնում է իր պալատը թե՝ մինչև հիմի ախպրի վրա ենք, հիմի գնանք մեր տուն։ Ճամփին դև: Բաղնիքի դռանը կանգնած է մերը (որին չի ճանաչում), Հազարեն ասում է, ամենքն էլ թքում են, անցնում։ Հազարեն