Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում է՝ այ տղա, էս քու մերն է, երկու փունջ վարդն առ, տար դիր մինը գլխին, մյուսը ոտների տակ։ Ետ է ընկնում, որ էսպես է անում, կինը ծղրտում է։ Թագավորն ասում է՝ ի՞նչ արիր։ Ինչո՞ւ մենք թքեցինք անցանք, ձեն չի հանեց, իսկ դու ի՞նչ արիր, որ ձեն հանեց։ Ասավ՝ ես վարդ դրի։ Իմ մերն է։ Էստեղ բանը բացվում է, դայակին-պառավին ու էն երկուսին պատժում է, նորից թագավորություն է տանում։


12. ՍԻՆԱՄ ԹԱԳԱՎՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ

Ավետիս Կարապետյան, 38 տարեկան, Ղարս է լսել

Ծեր թագավորը <ուներ> երեք որդի. գործ չի առաջարկել. սինոթը նկատում է— կանչում է։ Մեծին իր տեղ թագավոր, միջինին խազնադար, փոքրը՝ տան կառավարիչ— երեք աղջիկն էլ նրա իրավունքի տակ:

Մեռնելիցս հետո— բոլոր աշխարհս ձերն է— սև սարը չգնաք, էն էլ իր տիրոջը։ Մեռավ։ Ինչ ասել էր— արին։

Պստիկ տղեն մի օր տեսավ գիլու մեկն եկել է խնամախոսի աթոռին նստել— մեծ քրոջն է ուզում։ Տվին։ Արջը—միջնեկին։

Սինամահավքը—փոքրին։

Մեծը հիշում է հոր պատվերը— հետաքրքրվում ու եղբայրներին հակառակ գնում է սև սար։

Գյոլգյոլում ղամիշներ։ Ղամիշները շարժվեցին։ Մի ջեյրան դուրս եկավ։ Իր մարդկանց ետ տվեց— ինքն ընկավ ջեյրանի ետևից: Կանանչ չայիր— մի խանըմ ջահել։ Ջեյրանս մտա՞վ։– Հա։ Կինը— թե՝ պատասխան կտաս— լավ, թե չէ՝ էդ հորն եմ գցելու— ի՞նչ կնշանակի Սինամ գյուլա նեյնադի, գյուլ Սինամա սինասար (դուրս գցել)։ Սա չիմացավ— գցեց հորի մեջ։

Երկրորդն եկավ՝ նույնը։

(Ձեն տուր էդ հորում— տես ախպերդ էնտե՞ղ ա. ձեն տվեց— հա, դե քեզ մի բան հարցնեմ, թե չիմացար քեզ էլ—):

Փոքրը հավաքեց սինոթը— էս ինչ արիք. տարաք հիմի էլ միջնեկ ախպորս— ի՞նչ կասեն— թե զոռով կորցրեց, որ ինքը թագավորի։ Գնաց։ Ամեն բան կարգել են— թե եկանք–եկանք, թե չէ՝ թագավորությունն էլ ձեզ, ամեն բան էլ։