պալատի տակ։ Թագավորը կանչեց— թե անտեր մարդ է— օտար։ Ձիապան է նշանակում։
Մի երեք ամսից ասում է— ուզում եմ գնամ։ Վարձի փոխարեն հարցի պատասխանն է ուզում։ Թագավորը չի ուզում — էդ խոսքի հետ ի՞նչ գործ ունես։ Եվ գլուխը տալու պայմանով ասում է։ Տարավ մի օդա—մի սև զաղար կոճղի վրա, մի սև ագռավ էլ կապած նրա առջև—իրար երեսի նայում են։ Էս ագռավը զոքանչս է, զաղարը կինս է։ Եմ պալատի լուսը երկինքն էր զարկում— 40 ձի ունեի— իրենց ոտի վրա կաղում էին, երեք ձի փչանում էին։ 100 ձիապանի գլուխ էի զարկում։ Վերջապես մինն ասում է՝ թագավոր, բավական չէ՞ որ դու ուրիշների արյունքի տակն ընկնես։ Թե ուզում ես քո ձիանքի ցավն իմանաս— արի դու իմ շորը մտիր, իմ տեղը կանգնիր— կիմանաս (ես քո տեղը նստեմ)։
Գիշերվա մի ժամանակ տեսնեմ կինս ու զոքանչս եկան։
Մի սարում մի մաղարա, երկու դև կնոջս ու զոքանչիս հետ քեֆ արին։
Սայի՛ս, ճամփեն գնա— չեմ գիտում, էլի պլետ զարկեցի, մի օրվա ճամփեն մի ժամում անցան— մյուս օրը ձիանքը փչացան։
— Թագավոր, տեսա՞ր։
— Տեսա։
Զոքանչիս ու կնոջս հարցրի՝ ո՞ւր էինք էս գիշեր։— Ո՞ւր էինք։— Ախար էդ սայիսը ես էի... Էս գիշեր և այլն. զարկեցին— դարձա մի սև զաղար։ Դուրս գցեցին քուչեքը— ման կուգամ։ Տարածվեց— թե Սինամ թագավորը կորել Է։ Պալատիս վրա բերին սև քաշեցին։ Ես էլ շան կերպով ման կուգամ։ Մի բաջանաղ ունեմ վաճառական։ Եկավ—ընկա նրա քարվանի մեջ, ասի՝ հաց կտա, կպահի։ Ընկա մեջը։ Պահեցին, տարան։ Երկիրներ պտըտեցի, մինչև հասանք բաջանաղիս տունը։ Բաջանաղս իր կնոջ հետ ուզեց խոսի—կինն ասավ — ի՞նչ ես ասում— էս շունը Սինամ թագավորն է։ Ի՞նչ գիտես։ Թե՝ իմ մերն է դարձրել։— Եթե քո մերը կախարդություն անի— դու Էլ կունենաս— դե շուտ դարձրու։— Ունեմ,— հանեց էն կախարդական ճիպոտից— Սինամ թագավոր, շուն ես, էլի դառնաս Սինամ թագավոր,— ու դարձա։ Ձեռքս պագեցին,