Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԻՆԵՍԻՆ



(էջ 129)



Մարիամ Վարդազարյանի ալբոմից



ԻՆԵՍԻՆ



(Բայրընից)



Օ՜, ո՛չ, մի՛ ժպտալ, իմ քնքույշ ընկեր,[1]
Ավա՜ղ, ինձ համար էլ ծիծաղ չըկա,
Բայց և այսպիսի զուր արտասուքներ
                   Աստված քեզ չըտա։
Այն, որ խնդությունս ու կյանքս է կրծում,
Դու իմ այն գաղտնի տանջանքն ես հարցնում.
Բայց ինչո՞ւ համար,— նրան հազիվ թե
                   Մեկը բըժշկե։

Ոչ նախանձից է և ոչ էլ սերից,
10 Ոչ ունայն փառքի կորուստն է, ավա՜ղ,
Որ ես փախչում եմ, զզված բոլորից,
                   Ինչ որ թանկ էր վաղ։

Հագեցել եմ ես.— տաղտուկ է բերում
Այժմ ամեն բան վըրան իմ հոգու,

  1. 1 Օ՜ ոչ, մի ժպտալ, չեմ պատասխանիլ,