Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊՈԵՄՆԵՐ

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ

(Էջ 7, 223)

Առաջին անգամ՝ ՄՃ, 1903, № 2, էջ 118—124, № 3, էջ 92—103, № 4, էջ 123—131, № 5, էջ 5—13։ Հրապարակման չորրորդ մասի սկզբում (Մճ, 1903, № 5, էջ 5) արված է հետևյալ ծանոթագրությունը.

«Այս պոեմը կազմելիս օգտվել եմ հետևյալ վարիանտներից.

1. Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ, Սրվանձտյանի. Կ. Պոլիս, 1874.

2. Դավիթ և Մհեր. Մ. Աբեղյան. Շուշի, 1889.

3. Սասմա ծռեր. Գարեգին սարկավագ. Թիֆլիս, 1892.

4. Աասմա փահլևաններ կամ Թլոր Դավիթ և Մհեր.

Բ. Խալաթյան, Վաղարշապատ, 1899։ Հ. Թ.»։

Առաջին հրապարակումից հետո հեղինակի կենդանության ժամանակ պոեմն ունեցել է ևս յոթ տպագրություն՝ ենթարկվելով կառուցվածքային և ոճական որոշակի փոփոխությունների։ Այդ հրապարակումներն են. ա) 1903 թ. ԲԹ, էջ 163—202, բ) 1904 թ. առանձին գրքույկով «Հայ բանաստեղծներ» մատենաշարով (հրատ. Ստ. Լիսիցյանի և ընկ.), 40 էջ, գ) 1908 թ. ԲԲ, էջ 161—196, դ) 1909 թ. ՀԳ քրեստոմատիայի առաջին հատոր, կազմեցին Ղ. Աղայան, Ավ. Ահարոնյան, Հովհ. Թումանյան, Վրթ. Փափազյան, էջ 95—109, ե) 1914 թ. նույն քրեստոմատիայի 2-րդ տպագրության մեջ, էջ 95—109, զ) 1922 թ. ԳԳ քրեստոմատիայում (Սուրխաթյանի), էջ 110—134, է) 1922 թ. ԲՊ, էջ 239—278: Պոեմը մտել է ԵԺ II, էջ 103—135, ունեցել է բազմաթիվ ուրիշ հրատարակություններ (առանձին գրքերով և ժողովածուների մեջ)։

Ներկա հրատարակության համար հիմք է ընդունվել պոեմի վերջին՝ ԲՊ տպագրությունը։