Այս էջը հաստատված է
պատումներում Հալաբը նույնպես հիշվում է իբրև Մըսրա (Եգիպտոսի) թագավորության մի մաս, որի կազմի մեջ այն իրոք մտել է Էյուբյան հարստության շրջանում։ Դավթի դեմ իր երկրորդ հարվածի ձիարշավը Մելիքն սկսում է Հալաբից։
916 Գըրգուռ սարը մեգ-մըշուշում։
Գըրգուռ սարը Հայկական Տավրոսի լեոներից մեկն է, գտնվում է Վանա լճի հարավարևմտյան ափից ոչ հեռու և Սասունից դեպի արևելք:
Պոեմի երկու տողերում ուղղվել են ակնհայտ վրիպակները.
809 Մինչև լուս<ը> կըհասցընեմ,
842 Հիշի՜ր Խաչը <քո> աջ թևի,