Թարգմանությունը կատարվել է Վ. Ավենարիուսի հիշյալ գրքից, ուր «Սվյատագորը» զետեղված է Կիևյան բիլինաների շարքում (էջ 126—129)։ Բայց Թումանյանը թարգմանել է այդ բնագրի միայն առաջին մասը, որն ինքնին գեղարվեստական ավարտուն միավոր է, և բաց է թողել շարունակությունը (60 տող), քանի որ այն ուղղակի չի առնչվում ստեղծագործության հիմնական գաղափարին։ Թումանյանը ծանոթ է եղել Սվյատագորի առասպելների նաև այլ պատումների, մասնավորապես (Былины. Старики богатырские», тексты избрал Е. А. Ляцкий (СПб, 1911) գրքում զետեղված տարբերակին (այդ գրքից են քաղված թարգմանության 69—71 տողերը)։
Լ V-ում տրվում է «Սվյատագորի» թարգմանության մեջ հանդիպող մի քանի բառերի բացատրությունը, որոնց թվում՝ ժուռ. գալ (պտտել, ման գալ), ճխալ (ուրախությունից ցնծալ, հրճվել), մկունդ (գուրզ), դուրան (հարթ), հետի, հետևակ (ոտով գնացող) և այլն։
ՄՈՒՐՈՄՑԻ ԻԼԻԱՆ ԿՌՎՈՒՄ է ՎԼԱԴԻՄԻՐ ԻՇԽԱՆԻ ՀԵՏ
(Էջ 168, 511)
Առաջին անգամ՝ «Գրական-գիտական ժողովածու» (ԳԳԺ), խմբագրեց Ե. Թոփչյան, Թիֆլիս, 1908, էջ 15—24, վերնագրի տակ՝ «(Ռուսաց былина-ներից), ըստ Ավենարիուսի» նշումով։ Այդ տեքստը առանց որևէ փոփոխության մտել է նաև նույն 1908 թ. հրատարակված ԲԲ ժողովածուի մեջ (էջ 265—276) և ապա 1922 թ. Հ. Սուրխաթյանի կազմած ԳԳ քրեստոմատիայում (էջ 135—142)։ Թումանյանի կենդանության ժամանակ վերջին անգամ տպագրվել է ԲՊ ժողովածուի մեջ (էջ 317—329), մի քանի տողի ոչ մեծ փոփոխություններով։ Տեղ է գտել ԵԺ II, 227—236։
Տպագրվում է ԲՊ-ից։ Տարբերակների բաժնում տրվում են ԳԳԺ, ԲԲ ե ԳԳ փոփոխակները։
Թարգմանությունը կատարվել է 1907—1908 թթ.: Ինքնագիրը չի պահպանվել:
Բոլոր հրատարակություններն ունեն թարգմանչի հետևյալ երկու ծանոթագրությունները.
Վերնագրից հետո. «Մուրոմցի Իլիան—Ռուսական առասպելներում ժողովրդական ուժի գաղափարն է։ Թարգմանության մեջ մի քանի ռուսական բառեր — կաբակ, փեչ, բռեար—պահել եմ անփոփոխ։
148 Այլ իմ խաչախպերն—Իլիան Մուրոմից։
«Հնում սովորություն կար—խաչերը փոխում էին իրար հետ ու դառնում խաչախպեր»։
Թարգմանության ռուսերեն բնագիրը զետեղված է Վ. Ավենարիուսի նշված գրքի 151—160 էջերում՝ «Илья Муромец в ссоре с князем Владимириом»