Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ծնվում, մեռնում, փոփոխվում է մի ընդհանուր օրենքով։
էս ինչ հյուլեն ներհակավոր էն հյուլեին միացավ,
Ու փուշն ահա թերթեր տվեց, անուշ բուրմունք ունեցավ,
Կամ չէ < . . . > կատարվեց այլ միացում հակառակ,
100 Ու վարդն ահա փոխվեց, դառավ անհոտ մի փուշ հասարակ։
Արյան մեջ էլ էս ինչ հյուլեն պակսեց կամ չէ՝ շատացավ,
Ու մարդն ահա այդ կերպարանք— արջի պատկեր ստացավ․․․
— Էդ ամենը հրաշալի կանչեց արքան անհամբեր.
Բայց ասացեք, ո՜վ խորիմաստ, ո՜վ բազմագետ դուք գետեր,
Ինչպես անենք, որ իմ այգին դառնա դրախտն առաջվան,
Իմ մարդիկը գազանացած՝ կրկին լավերն է՛ն [վաղվան]։
էսպես կանչեց, գլուխ տվին գիտունները արքային.
— Թող շատ ապրի Արամ արքան բարձր ու հաստատ իր գահին.
Ճարեր արինք, դեղեր բերինք, աշխատեցինք մենք անքուն,
110 Հնար չեղավ, դեղ֊ճար չեղավ ոչ քո մարդկանց, ոչ այգուն․
[Ինչ գիտեինք] բերինք֊արինք— փուշը մնաց Էլ ետ փուշ.
Ու գազանը դարձյալ գազան՝ դաժան, կոպիտ ու ապուշ..․

<3>

Միտք Էր անում տարակուսած դժբախտ արքան Հուրանի,
Հանկարծ կանգնեց իր առաջին մի անծանոթ ծերունի։
Մի ծերունի պայծառ ու վեհ, ինչպես տեսիլք սրբազան,
Ալիքներին ծաղկեպսակ, ձեռին կաղնի գավազան.
Միրուքն երկար, մինչև գոտին, սիպտակ, ինչպես նորեկ ձյուն.
Քայլքը թեթև, դեմքը զվարթ, ու հայացքը իմաստուն.
Ողջո՜ւյն, ասավ, բարի Ալամ, ողջույն վշտոտ թագավոր,