Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճախրում էին գլխիս վերև իմ երգերին զմայլած։
Ինչպես եղավ՝ էն հավքերից մինը ջոկվեց ու թըռավ,
Զարկեց ու ինձ հափըշտակեց, թևին արավ ու տարավ․․․
220 Աչքս մին էլ բացեմ անում անմահական մի դրախտում.
Բաց եմ անում— չեմ կշտանում, փակում— ու չեմ հավատում։
Հիացած եմ տեսածներից ու մընում եմ անհամբեր,
Մտածում եմ թե տակավին ինչեր պիտի տեսնեմ դեռ.․․
Ու գընում եմ, գընում առաջ, ասես թըռչում օդի մեջ,
Թըռչում թեթև, հեշտ ու անթև, անհոգ, ուրախ ու անվերջ
Ահա ծաղկած բազմաբուրյան մշտադալար թըփերից
Մի նազանի հուրի փերի ճեմ Է առնում դեպի ինձ,
Սիրտը տրված Էն եդեմի երջանկությանն ըղձալի,
Վարսը թողած ազատ հովին՝ երգ Է ասում ու գալի.

(Առաջին փերին)

230 «Ես ու աստղի ցոլքը պայծառ
Խաղում Էինք ջըրափին,
Ես ու աստղի ցոլքը պայծառ
Քընած Էինք մինչ արփին․․․»

Հանկարծ ընկան վըճի՜տ, ցոլուն իր աչքերը ինձ վըրա,
Տեղըս կանգնած քար կըտրեցի, շունչըս հատավ ու սառա։
— Ո՞վ ես, կանչեց, դու հողածին, ո՛վ համարձակ դու հոգի,
Էս կողմերով անց չի կացել դեռ թըռչունը երկընքի,
Ի՜նչպես մըտար Էս դըրախտը դու մահացու մի թույլ մարդ,
Քո հայացքով շըփոթում ես մեր սըրտերը անարատ։
240 Դե ե՛կ, եթե մի մարդ ես դու մեր եդեմին արժանի,
Ե՛կ, քո լանջին, Էս ծառի տակ պիտի նընջեմ ես հիմի.
Բայց վա՜յ՝ եթե հաղթես տըկար հրապույրքից ու կրքից,