Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 - Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։

Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։

-Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

- Եկե՜լ եմ,- դռան ետևից ձայն է տալի Հրեշը։

- Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում Է ներսից հյուրը։

- Ո՞րտեղից ես եկել։

- Ծովի էն ափից։

- Ընչո՞վ ես եկել։

- Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

- Ուրեմն՝ ծովը պստիկ է եղել։

- Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

- Ուրեմն՝ արծիվը ճուտ Է եղել։

- Ի՜նչ ճուտ․ թևերի շվաքը քաղաք Է ծածկում։

- Ուրեմն՝ քաղաքը շատ Է փոքրիկ։

- Ի՜նչ փոքրիկ․ նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

- Ուրեմն՝ նապաստակը ձագ է։

- Ի՜նչ ձագ․ մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ՝ ավել։

- Ուրեմն՝ մարդը թզուկ է։

- Ի՜նչ թզուկ․ ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

- Ուրեմն՝ խուլ է։

- Ի՜նչ խուլ․ սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։

Հրեշը մնում է կապված–մոլորված, զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում՝ ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

- Չենք թողնի որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ

189