Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Մեզ փըրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,

Ո՜վ Քաջ Նազար։


Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն։

- Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ո՞ւմ նըման էր։

- Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր։

- Արեգակ նոր շաղեշաղ,
Էն ո՞ւմ նըման էր։

- Արեգակ նոր շաղեշաղ,
Էն իր նազ֊յարն էր։

Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հա՜յ կարմիր,
Կապեն կարմիր, հա՜յ կարմիր,
Գոտին կարմիր, հա՜յ կարմիր,
Սոլեր կարմիր, հա՜յ կարմիր,
Թագուհին կարմիր, հա՜յ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարմիր թագվորին արև։


Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ–յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր։


6

Դու մի՛ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը։ Որ իմանում է՝ իրեն չեն տվել, ուրիշի հետ