Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



VIII

Ձորագետի ափերին՝ բոլոր ծառերից բարձր, մի խումբ ընկուզենիներ են բարձրանում․ ծուխը բարձրանում է նրանց միջից վերև, և քաջերի խումբն աղմկալի ուրախանում, քեֆ է անում այն հսկայական հովանու տակ։

Ծառատակերին՝ կանաչ խոտերում, կարմիր խալիչաները տարածել, մի մեծ շրջան են կազմել անխնա լցրած մավի սուփրաների շուրջը։ Ալևոր Մեհրաբն էր յուր հարազատներով, Օվագիմն ու յուր խումբը, Աղասին և յուր ընկերները, Արութինը, Խուդին, լեզգի Պետոն, Դոնղուզ Ղռանը, Վերանը, Պրանը և զանազան տեղերից պատսպարված ժողովուրդների մեծերն ու տանուտերերը։ Ուրախությունից բացվել, ծիծաղում են նրանց խոժոռ դեմքերը, ինչպես առավոտյան արևի տակ այն սև ժայռերը։

Այստեղ եկան ուղարկած որսկանները, սպանած պախրա բերին իշխանների լիքը սուփրեն. ձկնորսները թազա–թազա ձուկն եփեցին Ձորագետի ջրովն ու շուռ տվին տերևի վրա, և քեֆն ավելի թեժացավ։

Զվարթ աղմուկի ու ծիծաղի մեջ հնչում էր օձնեցի հռչակավոր ուստա Յանըղի զուռնեն, և թմբուկի հետ դրմբում էին քարերն ու քարանձավները։ Ասողները ճգնում էին իրանց հուժկու ձայներով խլացնել աղմուկն ու զուռնեն, բայց Մեհրաբ յուզբաշու ծաղրածու Ղազոն տանում էր բոլորի ուշքը։ Մատռվակները (սաղի) մեծ–մեծ գավերը ձեռքներին, սպասավորում էին շրջանի մեջտեղը պտտվելով․ շարունակ հոսում էր Շուլավերի կարմիր գինին, երկայնակոթ հազարփեշաները անցնում էին ձեռքից ձեռք, և ավելի ևս տաքանալով, աղաղակում էին նրանք՝ մերթ–մերթ նստած տեղերից դատարկելով հրացանները, գնդակները շառաչում էին բարձրաբերձ ժայռերի կրծքերին, և ձորերը բազմապատկում, տանում, հեռացնում էին նրանց որոտը դեպի հեռու ձորեր։ Տեր Մելիքսեթ պարթև քահանան էլ երբեմն-երբեմն մի հոգեբուխ մեղեդի էր վառում կամ ոգևորվելով թնդացնում էր Մամիկոնյան մեծ նախարար Սմբատի անվան երգը՝ «Առյո՜ւծ, արի՛ անպարտելի, ե՛կ, սեր իմ, ե՜կ…»։ Ձորագետն էլ մյուս կողմից

24