Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Բերում են վարպետին հագցնում են իր առաջվան իշխանական զգեստները ու գնում են Շաղափի ետևից։ Բայց Շաղափն էլ շաղափ չէր արդեն․ կերպարանափոխվել, դարձել էր մի սիրուն պատանի։

Էստեղ երկու եղբայր գրկում են իրար, իրար ներում ու սիրում, իսկ Շաղափն ու թագավորի գեղեցկուհի աղջիկը ամուսնանում են ու թագավորում ուրախ ու բախտավոր։