Այս էջը հաստատված է
Ուրախ ու գոհ Որոտ Թագավորն ու գեղեցիկ աղջիկը մեծ հարսանիք են սարքում, ամուսնանում են իրար հետ։ Թագավորը ներում է իր նախարարներին ու վերադարձնում է իրենց նախկին պաշտոնները։
Ամենքն էլ ուրախանում են, մանավանդ էլ խլանալու վտանգ չկար։ Թեև մարդիկ շշնջում էին․
— Մի՛ վախենաք, նրանք միշտ էլ խուլ կմնան։
Կապրենք, կտեսնենք։